Լրահոս

02.05.2020 12:32


Լոռու մարզում 75-ամյա կնոջից հափշտակել են գումարն ու ձեռքին եղած ոսկյա մատանին

Լոռու մարզում 75-ամյա կնոջից հափշտակել են գումարն ու ձեռքին եղած ոսկյա մատանին

Երեկ՝ մայիսի 1-ին, դիմակավոված ավազակային հարձակում է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 02։40-ի սահմաններում ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել Արևաշող գյուղի բնակիչ՝ 75-ամյա Ղուշիկ Մ-ից, ով հայտնել է, որ ժամը 01։00-ի սահմաններում 2 դիմակավորված անձինք մտել են իր տուն և դանակի սպառնալիքի տակ պահանջել գումար, ոսկի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև տակնուվրա են արել ողջ տունը և հափշտակել 100 հազար դրամ, 5 հազար ՌԴ ռուբլի, ինչպես նաև տարեց կնոջ ձեռքին եղած մատանին, բջջային հեռախոսը և ողորկափող որսորդական հրացանը։

Փաստի առթիվ քննչական բաժնում ավազակային հարձակման հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործութունը բացահայտելու, կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը