Կարծիք

02.05.2020 15:23


Մենք վարակի առաջին ալիքից դուրս չեկած՝ մտանք երկրորդ ալիքի մեջ

Մենք վարակի առաջին ալիքից դուրս չեկած՝ մտանք երկրորդ ալիքի մեջ

Նոր հայտնաբերված վարակակիրների վերջին օրերի թվերը խիստ մտահոգիչ են։

Ավելի ճիշտ՝ շատ լավ է, որ հայտնաբերում են, բայց վատ է, որ այսպես արագ են աճում թվերը. մենք առաջին ալիքից դուրս չեկած՝ մտանք երկրորդ ալիքի մեջ, ընդ որում շատ ավելի հզոր ալիք է։

Է՛լ ավելի վատ է, որ երկուշաբթվանից պատրաստվում են շարժերի սահմանափակումները հանել։

Գիտեմ, որ այսօր կարանտինի շարունակման օգտին խոսելը մի տեսակ հակառակ է հանրային տրամադրություններին, բայց չեմ կարող չխոսել, եթե տեսնում եմ, որ աղետի ենք գնում։

***

«Հա, բա ո՞նց անեին, ո՞նց այդքանը հասցնեին, գիտեք հե՞շտ է ամեն ինչը կազմակերպել» ասողներին հիշեցնեմ...

Հունվարի 25-ից մինչև մարտի 15-ը՝ հենց այն օրերին, երբ ՀՀ իշխանությունները պիտի օր ու գիշեր, չքնելով ու, կներեք, հետույքներից ծուխ դուրս գալով, պատրաստեին երկիրը կորոնավիրուսի դեմ պայքարին, Հայաստան բերեին դիմակներ, պաշտպանական հանդերձանք, դեղեր, թեստեր, թեստավորման լաբորատորիաներ պատրաստեին, ճտիկով գրիչ էին խաղացնում, միլիոններ քամուն տալիս։

Ավելին, մարտի առաջին օրերից տղերքը... արձակուրդ էին վերցնում՝ վարչապետից սկսած, տարածքային կառավարման նախարարով վերջացրած։

Հիշո՞ւմ եք։

#հիշողՄարդ

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը