Կարծիք

02.05.2020 11:50


Իսկ կարո՞ղ է Փաշինյանը տեղյակ է եղել սիգարետների մաքսանենգությունից

Իսկ կարո՞ղ է Փաշինյանը տեղյակ է եղել սիգարետների մաքսանենգությունից

Արթուր Վանեցյանին ուղղված իր մեղադրանքների մասին ԱԺ պատգամավոր Հրաչ Հակոբյանն ասում է, որ հանրությունը պետք է իմանա, որ կան նաեւ այսպիսի հարցեր։

Կան նաեւ մի շարք այլ հարցեր, որոնց մասին հանրությունը նույնպես պետք է իմանա․
-Իսկ կարո՞ղ է պատահել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ է եղել սիգարետների մաքսանենգությունից
-Իսկ կարո՞ղ է պատահել, որ Հրաչի սիգարետները իսկի էլ Հրաչինը չեն, այլ նրա շատ մոտիկ բարեկամինը
-Իսկ կարո՞ղ է այնքան անմեղսունակ եք ու չգիտեք, որ ռուսական ԱԻՆ-ի ինքնաթիռի վրա ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցներ կան եւ նույն օրը ձեր մաքսանենգության մասին տեղյակ կլինեն Լուբյանկայում ու նաեւ Կրեմլում։
-Իսկ կարո՞ղ է այնքան անմեղսունակ եք, որ չեք հասկանում, թե ԱԻՆ-ի ինքնաթիռը պարզապես ծուղակ է, եւ այս մակարդակի կոմպրոմատը կարող է օգտագործվի ընդհուպ մինչեւ ղարաբաղյան կարգավորման փաստաթուղթ ստորագրել ստիպելը։
-Իսկ կարո՞ղ է այնքան ագահ եք, որ ձեր հանցավոր գործարքների համար պատրաստ եք վտանգել Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը։

Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը