26-ամյա վարորդը BMW X5-ով տապալել է բետոնե բաժանարար պատնեշը, բախվել գովազդային սյանը. կա 4 վիրավոր
Այսօր՝ մայիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում Երևան քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ՝ 26-ամյա Մհեր Սեդրակյանը իր վարած BMW X5 մակնիշի 36 ՏM 852 համարանիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայի թիվ 81/4 հասցեի դիմաց բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե պատնեշին, շրջել այն, ապա առաջ ընթանալով՝ բախվել գովազդային սյանը և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մ. Սեդրակյանն ու նրա ուղևորներ՝ Երևան քաղաքի Շահումյան փողոցի բնակիչներ, 30-ամյա Արայիկ Աղայանը, 29-ամյա Անդրանիկ Ջաբուրյանը և 30-ամյա Գառնիկ Բաղոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան, որը վերածվել է մետաղե ջարդոնի, քարշակի միջոցով տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ վիրավորներից երկուսին հայտնաբերել են մեքենայից դուրս։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում: