Տղամարդն անցել է «Կիևյան» կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ցած նետվել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները՝ փրկարար հոգեբանի գլխավորությամբ, քաղաքացիների օգնությամբ Երևանում կանխել են միջին տարիքի տղամարդու ինքնասպանության փորձը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տղամարդը «Կիևյան» կամրջի վրա անցել է վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել:
Տևական ժամանակ փրկարարները, փրկարար հոգեբանը, ինչպես նաև օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը համոզում էին նրան, որպեսզի չդիմի ծայրահեղ այդ միջոցին:
Ի վերջո, հաջողվեց նրան կամրջի վտանգավոր եզրագծից անցկացնել անվտանգ վայր:

Ոստիկանությունը պարզում է տղամարդու ինքնությունը: