Երբ իրեն պետք է` մարդկանց լայվախեղդ է անում, երբ պետք չէ` իրեն «շլանգի» տեղ է դնում
Շփման գծում իրավիճակը սրվել է։ Ադրբեջանական զինուժը Մարտունու ուղղությամբ 60 մմ-անոց ականանետեր է կիրառել` մի բան, որ 2019թ. հունիսից այս կողմ չէր եղել։
Հրադադարի բառիս բուն իմաստով «խոշոր տրամաչափի» այդ խախտումը տեղի է ունեցել Մինսկի խմբի համանախագահների, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների տեսակոնֆերանսից շատ չանցած` այն բանից հետո, երբ համատեղ հայտարարություն ընդունվեց «կորոնավիրուսային զինադադարի»` կորոնավարակի պայմաններում սադրիչ գործողություններից ձեռնպահ մնալու և բոլոր ռեսուրսները հակակորոնավիրուսային պայքարի ճակատ ուղղելու անհրաժեշտության մասին։
Բայց Փաշինյանը բերանը ջուր է առել` կեսբերան չի անդրադարձել այդ փաստին։ Ադրբեջանական կողմը, սովորության համաձայն, իր արածի պատասխանատվությունը մեր վրա է բարդել` մե՛զ է մեղադրել տեղի ունեցածի մեջ. իբր`հայկական կողմը գնդակոծել է ադրբեջանական դիրքերը, և իրենք «ստիպված» պատասխան կրակ են բացել հայկական դիրքերի վրա, այն էլ` ոչ թե 60, այլ 82 միլիմետրանոց ականանետերից։ Դե, վարչա(հրամայա)պետն էլ երևի գցում-բռնում է`ո՞վ է նախահարձակ եղել. ադրբեջանցինե՞րն են կրակ բացել մեզ վրա, թե՞ մենք ենք առաջինը կրակել, ու մեղքը «հանիրավի» գցում ենք հակառակորդի վրա։
Լավրովի սկանդալային հայտարարության մասին էլ, ինչպես չէր խոսում, այնպես էլ շարունակում է լռել` ավելի կարևոր գործեր ունի. «կոմպրոմատներ» է հավաքում հին ու նոր հակառակորդների դեմ, ճշգրտում կուլակաթափության` «ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման» շրջանակները և ժամանակացույցը, վրեժխնդրության անհագ ծարավին հագուրդ տալու նոր սցենարներ մշակում։
Նույնը ներքին քաղաքականության դեպքում է։ Գավառում աննախադեպ` Հայաստանի պատմության մեջ հավասարը չունեցող կրիմինալ ռազբորկա` զանգվածային «սամասուդի» օպերացիա է տեղի ունեցել «կտրված կոկորդներով», սպանվածներով, վիրավորվածներով. իսկ և իսկ`ինչպես հոլիվուդյան մարտաֆիլմերում։ Փաշինյանի հե՛չ պետքը չի` ձայն չի հանում, կարծես ո՛չ տեսել է, ո՛չ լսել։ Երևի համարում է, որ դա նորմալ է` «մարդկանց տներից հանելու, սամասուդի ենթարկելու, սատկացնելու» մասին իր լայվից հետո այդպես էլ պետք է լիներ։
Ատելության, թշնամանքի քարոզի սեանսներից հետո «պաուզա» է վերցրել և վերստին կենտրոնացել կորոնավիրուսի հետևանքների վերացման, մասնավորապես`իր ստեղծած «կոմունալ ճգնաժամի» հաղթահարման վրա։ Ինչո՞ւ իր ստեղծած։ Որովհետև իրականում ոչ մի կոմունալ ճգնաժամ էլ չկա։ Ինքն էր ասում` «նախորդ կոռումպացված իշխանությունների» օրոք Հայաստանում կոմունալ վճարումների փայլուն «մշակույթ» է ձևավորվել`բաժանորդների գերակշիռ մեծամասնությունը լա՛վ էլ պարտաճանաչ վճարում է իր ծախսած գազի և էլեկտրաէներգիայի համար։
Ասել է թե`կոմունալ ճգնաժամին նվիրած ուղիղ եթերում ինքը «յուղ էր վառում»`մեղմ ասած, չափազանցնում էր` խոսելով զանգվածային չվճարումների մասին, որոնց հետևանքով մատակարար ընկերություններն իբր հայտնվել են կոլապսի մեջ, և հպարտ քաղաքացուն վախեցնելով հոսանք և գազ չունենալու սահմռկեցուցիչ հեռանկարով։ Պարզվում է, ավելի քան 600 հազար բաժանորդներից մոտ 2500-ն է «չմուծվելու» պատճառով զրկվել էլեկտրաէներգիայից։ Գազի բաժանորդների դեպքում «զրկվածների» թիվը շատ ավելի համեստ է` 600-700-ի կարգի մի բան։
Ընդ որում, եթե հավատալու լինենք ստահոդ վարչա(հրամայա)պետին, այդ թվերն էլ ճշգրիտ չեն. իր կատարած օպերատիվ-հետախուզական աշխատանքները`հեռախոսազանգ-լայվերը, ցույց են տվել, որ հոսանքազրկվածների և գազազրկվածների սև ցուցակում հայտնվածների հազիվ կեսն է իրականում ընկել գազա կամ հոսանքաանջատումների տակ. այդ «տեղեկատվություն» տրամադրած օղակներն, ինչպես միշտ, փնթի են եղել իրենց «հաշվարկներում»։ Ավելին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կրկնակի ավելի շատ մարդ է զրկվել գազից և հոսանքից՝ չվճարելու պատճառով։
Այսինքն` Փաշինյանը կարող էր պարզապես չդրժել խոստումը` չվճարումների համար մարդկանց գազազրկելու և հոսանքազրկելու «դոբրո» չտալ ու չեղած բանից պատմություն չսարքել։ Ի վերջո, կարող էր սուբսիդավորել արտադրող և մատակարար ընկերությունների կորուստները, ոչ թե հատուցել սխալմամբ կամ իրավամբ խոցելիների շարքը դասված ընտանիքների կոմունալ ծախսերի 30 կամ 50 տոկոսը` մինչև 7500 դրամի փոխհատուցում տրամադրել մարդկանց, հետո էլ «գլխին տալ», թե բա` թյուրիմացաբար օգնել ենք նաև նրանց, ովքեր դրա կարիքը չեն ունեցել. լուծեք «ճգնաժամը», վերադարձրեք օգնությունը` վճարելով կարիքավոր հարևանների փոխարեն։
Կարող էր, բայց չի արել։ Ինչո՞ւ։ Որովհետև չի՞ «ֆահմել», թե՞ էլի հասարակության ուշադրությունը կարևոր հարցերից` Արցախի շուրջ ահագնացող վտանգավոր, եթե չասենք` աղետալի զարգացումներից, երկրում ստեղծված «սամասուդահեն» մթնոլորտից, ներիշխանական ինտրիգներից, սիրելի աներձագի կերած «ղալաթներից», բանից շեղելու խնդիր ունի...

Լիլիթ Պողոսյան