Ստացվում է՝ Ռոբերտ Քոչարյանը սեփական կյանքի գնով պետք է պայքարի պետականության շարունակականության համար, ընդ որում՝ պետք է պայքարի ոչ թե արտաքին թշնամու, այլ ներքին խռովարարների դեմ ...
Աշխարհն է գուժում՝ ձախողված են Արցախյան բանակցությունները, Եռանախագահ երկրի ԱԳՆ Լավրովն է բաց տեքստով հաստատում՝ «հողերը պետք է վերադարձվեն», Ադրբեջանն է Հայաստանի «թափանցիկ» իշխանություններին կոչ անում անկեղծ լինել սեփական հանրության հետ, իսկ վերջիններս ծպտուն անգամ չեն հանում, սրիկայաբար կա՛մ ստում են, կա՛մ՝ լռում՝ կեղծ օրակարգերի ամենօրյա շքերթով մեր աչքի առաջ պետությունն են թաղում՝ թաղումն այդ մեզ համար անտեսանելի դարձնել փորձելով։
Եթե Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանքը, մինչևիսկ իր բացակայությամբ ընթանալիք առաջիկա դատաքննությամբ չփոխվի, ուրեմն ի դեմս վարչապետի՝ իշխանությունը յուրաքանչյուր ողջամիտ անհատի կողմից պետք է հռչակվի հանցավոր ու բարոյազուրկ, եթե քաղաքական միավորներն ու առանձին անհատները շարունակեն լռել իրականացվողի դեմ, պետք է հռչակվեն իշխանության հանցակիցը՝ քաղաքական մարիոնետությունն ու փսեվդոքննադատական երեսպաշտությունն այլևս իմաստազուրկ է՝ ամենն առավել քան ակնբախ ու ակներև է՝ օրվա իշխանությունն անցել է ազգային պետության պղծման ու իրավունքի բռնաբարման ամեն սահման, իսկ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է միայն հանուն հակապետականության ու ապազգայնության։
Խոշոր հաշվով ինձ համար առաջնային հետաքրքրություն չեն ներկայացնում ո՛չ լույսը, ո՛չ գազը, ո՛չ ամբոխի կամքը և ո՛չ էլ համաճարակը՝ Կոռոնավարակը խլելու է մարդկանց, գուցե տասնյակների կյանքը, բայց չի սպանելու պետականությունը, մինչդեռ պետականության ծննդյան համար հազարավոր կյանքեր ենք զոհել:
Այս իմաստով՝ որևէ մեկի այդ թվում և սեփական կյանքն ինձ համար թանկ չէ, քան հայ ազգի հազարամյակների երազանքն ու ապրելու երաշխիքը՝ Պետականությունը Հայոց։
Թե չեք ուզում ապրել պանծալի հայրենիքում, ազատվե՛ք նիկոլախտից, եթե ուզում եք գոնե մեռնելուց հետո թաղվել ազատ հայրենիքում։
Ազատվե՛ք նիկոլախտից

#Նիկոլը_պետք_է_հեռացվի
#Ազատություն_Նախագահին
Վահե Եփրկյանի ֆեյսբուքյան էջից