Ներազգային բաժանարարություն, մինչդեռ հակառակն էր պետք ու հիմա էլ պետք է
Օրերս լսած միայն մեկ բառակապակցությունը ոչ միայն պարզապես խորհելու առիթ տվեց, այլև զուգահեռաբար վերջին երկու տարվա անցուդարձը հետահայաց թեթևակի ծանրութեթև անելու: Խոսքը «ազգային համաձայնության կառավարություն» բառակապակցության մասին է:
Վաղուց չէր, շատերդ կհիշեք, որ ուղիղ երկու տարի առաջ, այս օրը Հայաստանում բոլորովին այլ տրամադրություններ էին, այլ մղումներ, մասնավորապես, «ժողվարչապետ» Նիկոլ Փաշինյանը և նրա համակիրները ցանկանում էին նախորդ գումարման խորհրդարանում առաջին մոտեցմամբ ձևակերպել կամ, այսպես ասենք՝ փաստաթղթավորել նրա վարչապետ դառնալը: Առաջին մոտեցմամբ չստացվեց, մանավանդ, որ որդեգրված մոտեցումը դիմացիններին ճնշել, պախարակել, վիրավորել, այդ թվում՝ հոգեբանական տեռորի ենթարկելն էր:
Դրանից մեկ շաբաթ անց Փաշինյանն, ի վերջո, հասավ իր վարդագույն երազանքին։ Դարձավ ՀՀ վարչապետ: Սկսեց կառավարություն ձևավորել: Այն ժամանակ, ի դեպ, գործածվում էր նման ձևակերպում, թե դա, որոշակի իմաստով, «ազգային համաձայնության կառավարություն» է, քանզի կազմում ընդգրկված էին ինչպես «հանցավոր ռեժիմից» մնացած կադրեր, այնպես էլ՝ «Լուսավորի», «Հանրապետության» «Բարգավաճի», Դաշնակցության ներկայացուցիչներ: Հասկանալի է, Փաշինյանի հետ քայլածները, իր կուսակիցները ևս:
Սակայն այդ կառավարությունն իրականում «ազգային համաձայնության» էր միայն անվանապես կամ ֆորմալ տեսանկյունից: Իրականում այդ կառավարության ամենատարբեր ներկայացուցիչները հիմնականում ստիպված էին լինում կենտրոնանալ Փաշինյանի հերթական կապրիզի վրա, իսկ այդ առումով նա անմրցելի է, ռուսական ասացվածքի տարբերակով ասած՝ շաբաթվա մեջ 7 ուրբաթ ունի:
Եվ այդ կառավարությունն էլ, գիտեք, շատ կարճ ընթացք ունեցավ, գործնականում, մինչև 2018թ․ հոկտեմբերի 2, երբ իրագործվեց արդեն վարչապետ Փաշինյանի գլխավորած հարձակումը Ազգային ժողովի վրա: Դե, նույն թվականի դեկտեմբերին տեղի ունեցան էքսպրես ընտրություններ, և դրանից հետո արդեն ձևավորվեց լիովին «իմքայլական» կամ փաշինյանական, այսինքն՝ քաղաքականապես միատարր կառավարություն: Դա խորհրդարանում ձևավորված բավականին անդեմ ու նաև՝ անծրագիր մեծամասնության կառավարությունն է, որը գործում է մինչ օրս, ըստ ստացած ժամկետի՝ դեռ մի 4 տարի էլ ունի:
Լավ, հիմնականում ի՞նչ հասցրեցին անել անցած գրեթե մեկուկես տարում (18թ. արտահերթից հաշված այս դեպքում) այդ մեծամասնությունն ու յուր կառավարությունը, մի շարք խնդրահարույց օրենքներ ու որոշումներ ընդունելուց, իրենք իրենց բոլ-բոլ պարգևավճար-հավելավճարներ ու գործուղումայիններ դուրս գրելուց բացի:
Ներհասարակական առումով, եթե կուզեք՝ ներքին կյանքում ու քաղաքականության մեջ Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը հասցրեցին խորացնել տարանջատումն ու բաժանարար նորանոր պատեր ու պատնեշներ ձևավորեցին: Շարունակեցին «հեղափոխական-հակահեղափոխական», «սև-սպիտակ» սորտավորումները, իրենց ամեն մի վրիպման ետևում սկսեցին դավադիրներ ու խարդավանքներ փնտրել ու «գտնել», որևէ ղեկավարի պատիվ չբերող, ավելին՝ անպատիվ անող բառապաշար շաղ տալով, չարություն ու ատելություն ուղղորդել ամենատարբեր անձանց ու նաև կառույցների վրա:
Մարդկանց համոզում էին, թե լավ չեն ապրի, մինչև արագացված արտահերթ ԱԺ ընտրություններ չլինեն, հետո՝ լավ չեն ապրի, մինչև Ռոբերտ Քոչարյանը չկալանավորվի, հետո՝ լավ չեն ապրի, մինչև Սահմանադրական դատարանը չգրավեն: Այդ ամենից հիմա մնացել է միայն այն, որ մարդիկ լավ չեն ապրի: Ընդհանուր տրամադրություններն ու միջավայրն այնպիսին է, որ միանգամայն սպասելի է թվում «լավ չես ապրի Սերգո ջան, մինչև...» հանրահայտ արտահայտության կրկնությունը:
Երբ ընդհանուր ընդգրկմամբ ես դիտարկում անցած մեկուկես-երկու տարվա ընթացքը, հիմնական տպավորությունն այն է, որ համախմբելու և ազգային ներուժը միավորելու, իսկապես համերաշխության հասնելու փոխարեն անընդհատ, ավելի ու ավելի խորացվել է քաղաքական անտագոնիզմը:
Ու ոչ միայն «նախկին հանցավոր ռեժիմի» ու նրա ներկայացուցիչների նկատմամբ, այլ նաև Փաշինյանի իսկ ոչ վաղուցվա դաշնակիցների, իր իսկ կաբինետի նախկին անդամների դեմ են ուղղվել պարսավանքի ու ատելության սլաքները: Մարդը կարճ ժամանակում հասցրել է ոչ միայն նկատելիորեն մաշեցնել հանրային վստահության հսկայական կապիտալը, այլև ձեռք է բերել նորանոր հակառակորդներ, եթե չասվի՝ քաղաքական թշնամիներ: Ու դա գերազանցապես իր ջանքերի շնորհիվ:
Այս կորոնավարակային, կներեք, «բոլոլան» ընդամենը խթանեց, որ այդ ամենն ու դրա անհանգստացնող, մտահոգող հետևանքներն ավելի ցայտուն ու մի քիչ էլ շուտ երևան: Իրավիճակում, երբ իսկապես համախմբում էր պետք, ավելի ընդգծվեցին հակառակ մոտեցումներն ու տրամադրությունները:
Ստացվում է ներազգային բաժանարարություն, իրարուտոցի, մինչդեռ տակավին հակառակն է պետք: Բայց խիստ անհավանական է, թե առկա ԱԺ մեծամասնությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կարողանա անել այդ հակառակը: Նրանք նախ դրա ցանկությունը չունեն: Երկրորդ՝ իրենց առաքելությունն ու կարողությունը, կներեք, մերժելն է, մեղադրելը, պիտակավորելը, քանդելը: Հետևաբար, վաղուց ժամանակն է, որ կարողանան համախմբվել նրանք, ովքեր դրան ունակ են, կառուցողական են և առկա ու սպասվող ծանրագույն մարտահրավերներին դիմագրավելու իրատեսական ծրագրեր և քայլեր կարող են առաջարկել:
Պոպուլիստական շեղումների համար հատկացված ժամանակը վաղուց է սպառվել:

Արմեն Հակոբյան