Կարծիք

01.05.2020 15:35


Լույսերը հատուկ ժամի միացրեցին, որ բոլորս հեռուստացույցով դիտենք ԼՏՊ-ի եթերը` հարևաններով իրար սատար կանգնելու մասին

Լույսերը հատուկ ժամի միացրեցին, որ բոլորս հեռուստացույցով դիտենք ԼՏՊ-ի եթերը` հարևաններով իրար սատար կանգնելու մասին

Երեկվա Նիկոլ Փաշինյանի ուշ երեկոյան ուղիղ եթերը ինձ մի պահ տարավ դեպի հեռավոր իննսունականներ: Փոքր էի, բայց հիշում եմ, երբ լույսերը հատուկ ժամի միացրեցին, որ բոլորս հեռուստացույցով դիտենք ԼՏՊ-ի եթերը` որտեղ նա կոչ էր անում ազգաբնակչությանը, ըմբռնումով մոտենալ ստեղծված իրավիճակին և հարևաններով իրար սատար կանգնել: Նա հորդորում էր մի քանի հարևանով հավաքվել մեկի տանը, տաքանալ մի վառարանի շուրջ, եթե հաց չունեք, ուզեք հարևանից և այլն և այլն:

Եվ ահա նույն տրամաբանությամբ Նիկոլը կոչ է անում նեցուկ լինել հարևաններին ու վճարել անապահով հարևանի կոմունալները: Իննսունականներին դա հնարավոր էր, քանզի մարդիկ սիրում էին իրար, մարդիկ իրար հանդեպ չարացած չէին և բաժանված չէին խմբերի, սակայն 97-ից ի վեր ԼՏՊ-ն և իր հավատարիմ թիմը, որի կարկառուն ներկայացուցիչն էր Նիկոլ Փաշինյանը, սկսեցին մարդկանց մեջ թույն ներարկել միմյանց հանդեպ, իսկ ահա դրանից տասնմեկ տարի անց Նիկոլը բաց տեքստով բաժանեց հասարակությունը երկու մասի՝ սևերի և սպիտակների, բաժանեց հեղափոխականների ու «ազգի դավաճանների», և այսօր իր տնտեսագիտական ու կառավարման անկարողությունը թաքցնելու համար կոչ է անում ազգին սատարել մեկ մեկու: Սուտ է, չի ստացվելու...

Դուք թշնամացրեցիք ու բաժանեցիք հային հայից, դուք թունավորեցիք մարդկանց ձեր կեղծ սիրով ու թավիշով, և այսօր արդեն շատ ուշ է համախմբել նրանց, շատ ուշ է...

Անահիտ Մութաֆյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը