Կարծիք

01.05.2020 14:32


Շատ արագ չվերադարձա՞նք 90-ականների «ակունքներին»

Շատ արագ չվերադարձա՞նք 90-ականների «ակունքներին»

Շատ արագ չվերադարձա՞նք 90-ականների «ակունքներին»։
Հիշո՞ւմ եք` «հիմնադիր նախագահն» ինչպես էր առաջարկում լուծել իր ապաշնորհ կառավարման, պետական ունեցվածքի անվերահսկելի ալան-թալանի, զանգվածային ունեզրկման հետևանքով երկրում ստեղծված սոցիալական ճգնաժամը։ Ասում էր` փող չունե՞ք, չե՞ք կարողանում հոգալ հացի խնդիրը, հարևանների՛ց պարտք արեք, ապրեք։

«Նոր» Հայաստանի «հիմնադիր վարչապե՛տն» էլ գտել է «կոմունալ ճգնաժամի» հաղթահարման` «կոմունալ համերաշխության» իր բանաձևը։

Սրտին էլ դարդ է եղել, որ պետության «կոմունալ աջակցության» ծրագիրը, բացի կարիքավորներից, սխալմամբ տարածվել է նաև «ապահովների» վրա, որոնք չունեն այդ աջակցության կարիքը (Վրաստանի կառավարության ականջը կանչի` օգնել են բոլորին առանց խտրականության, և ոչինչ` սթրեսի մեջ չեն ընկել դրանից), և առաջարկում է վերադարձնել հանիրավի` անարդարացիորեն, իրենց բաժին հասած օգնությունը. «մուծվել» կարիքավոր հարևանների փոխարեն։

Տարբերությունն այն է, որ «հիմնադիր նախագահը» սոցիալական համերաշխության իր դեղատոմսն առաջարկում էր իրեն բնորոշ «քյառթու» տոնով, իսկ «հիմնադիր վարչապետը» դա անում է «երջանիկ ապուշի» դեմքով` «կոմունալ համերաշխություն-շոուի» մասնակից դարձնելով նաև իր ընտանիքի անդամներին։

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը