Լևոն Տեր–Պետրոսյանը Րաֆֆի Հովհաննիսյանի բողոքի ձևը համարում է քրիստոնեական սկզբունքներին հակասող, եկեղեցին՝ ոչ
Անդրադառնալով այն քննադատություններին, որ մարտի 17–ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանը չմոտեցավ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիրՐաֆֆի Հովհաննիսյանին՝ «Հայկական ժամանակ» օրաթերթին Լևոն Տեր–Պետրոսյանն ասել է.
«Որովհետև դա հակասում է քրիստոնեական իմ սկզբունքներին։ Քրիստոնեությունն ինձ համար, կրոն լինելուց առաջ կամ դրանից առավել, բարոյական կոդեքս է։ Իսկ այդ կոդեքսը կտրականապես մերժում է քրիստոնեական առաքինությունների՝ բարեպաշտության, ողորմածության, խոնրահության, հեզության, բարեգործության, այդ թվում նաև՝ ծոմապահության ցուցադրականությունը։ Երբ առաքինությունն ի ցույց է դրվում, դադարում է առաքինություն լինել։ Մասնավորապես ծոմապահության մասին Հայոց եկեղեցու ամենահեղինակավոր Հայերերից մեկը՝ Հովհան Մանդակունին, դեռևս 5–րդ դարում ասել է հետևյալը. «Սատանան կործանում է թե՛ ծոմապահին, թե՛ նրա պահքը, երբ մարդ իրեն ուրիշներից վեր է դասում ու ցանկանում, որ իր ժուժկալությունը թմբկահարվի այլոց կողմից, և մարդիկ տեղյակ դառնան ու հիանան իր տոկունությամբ։ Այսպիսի պահքը ոչ թե մաքրում ու արդարացնում է, այլ պղծում է և կործանում» («Մատենագիրք Հայոց», Ա. Էջ 1170)։ Ցանկության դեպքում կարելի է հարյուրավոր նման օրինակներ բերել հայ և համաշխարհային եկեղեցական մատենագրությունից։ Ինչևէ, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը, հրապարակային ծոմապահության փոխարեն, կոնկրետ քաղաքական պահանջներով հացադուլ հայտարարեր, ես ոչ միայն կողջունեի, այլև լիակատար զորակցություն կհայտնեի նրան»։
Մինչդեռ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին Րաֆֆի Հովհաննիսյանի արարքը ոչ միայն պիղծ, այլ նաև դատապարտելի չի համարում։
«7օր»–իհետ զրույցում Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանն ասել է, որ կրոնական տեսանկյունից հոգևոր ծոմապահությունն իրոք անիմաստ է դառնում, եթե դա բացահայտ է, բայց կոնկրետ օրինակ Րաֆֆի Հովհաննիսյանը, նրա կարծիքով, ոչ թե հոգևոր ծոմ է պահում, այլ հացադուլի միջոցով իր բողոքի ձայնն է բարձրացնում.
–Հոգևոր ծոմն այդպիսին չէ։ Դա հոգևոր ծոմ չէ։ Դա համարվում է բողոքի ակցիա։ Խնդրում եմ չխառնել մեկը մյուսի հետ։
Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը նաև ավելացրել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի արարքը պիղծ չէ.
–Մարդը որոշել է իր բողոքն այդ կերպ հայտնել։ Ի՞նչ պիղծ արարքի մասին կարող է խոսք լինել։ Անգամ եթե նա բացահայտ ծոմ պահեր ու բոլորին ասեր, ա՛յդ արարքն էլ պիղծ չէր կարող կոչվել։ Պրազապես, այդ արարքն անմտություն կլինի, եթե դու բացահայտ ասում ես քո հոգևոր ծոմի մասին։Անիմա՛ստ է դառնում, այլ ոչ թե՝ պիղծ։
«Այսինքն՝ մեր եկեղեցու տեսանկյունից Րաֆֆի Հովհաննիսյանի արարքը դատապարտելի չէ՞»,–հետաքրքվել ենք Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանից։
–Ինչո՞ւ պետք է դատապարտելի լիներ։ Մարդը բողոք ունի, իր բողոքի ձայնն այդպես է արտահայտում։ Փա՛ռք Աստծո, ոչ մեկին չի հրահրում պատերազմի։ Ինքն իր անձի հետ պայմանագիր է կնքել, որ պետք է հացադուլ անի, այլ ոչ թե ծոմ։ Ծոմն ուրիշ իմաստ ունի։ Ծոմը հատուկ կրոնական տոներից՝ պահքից առաջ, մարդիկ կան, որ որոշում են պահել մի քանի օր, որպեսզի հաղորդություն ստանան։ Բայց այստեղ այդ պարագան չէ։Րաֆֆի Հովհաննիսյանի պարագան հացադուլն է։ Ինքը բողոքի ակցիա է կազմակերպել։ Դա իր քաղաքական գործն է,–պատասխանել էՏեր Շմավոն քահանա Ղևոնդյանը։
Լևոն Տեր–Պետրոսյանը Րաֆֆի Հովհաննիսյանի բողոքի ձևը համարում է քրիստոնեական սկզբունքներին հակասող, եկեղեցին՝ ոչ
Անդրադառնալով այն քննադատություններին, որ մարտի 17–ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանը չմոտեցավ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանին՝ «Հայկական ժամանակ» օրաթերթին Լևոն Տեր–Պետրոսյանն ասել է.
«Որովհետև դա հակասում է քրիստոնեական իմ սկզբունքներին։ Քրիստոնեությունն ինձ համար, կրոն լինելուց առաջ կամ դրանից առավել, բարոյական կոդեքս է։ Իսկ այդ կոդեքսը կտրականապես մերժում է քրիստոնեական առաքինությունների՝ բարեպաշտության, ողորմածության, խոնրահության, հեզության, բարեգործության, այդ թվում նաև՝ ծոմապահության ցուցադրականությունը։ Երբ առաքինությունն ի ցույց է դրվում, դադարում է առաքինություն լինել։ Մասնավորապես ծոմապահության մասին Հայոց եկեղեցու ամենահեղինակավոր Հայերերից մեկը՝ Հովհան Մանդակունին, դեռևս 5–րդ դարում ասել է հետևյալը. «Սատանան կործանում է թե՛ ծոմապահին, թե՛ նրա պահքը, երբ մարդ իրեն ուրիշներից վեր է դասում ու ցանկանում, որ իր ժուժկալությունը թմբկահարվի այլոց կողմից, և մարդիկ տեղյակ դառնան ու հիանան իր տոկունությամբ։ Այսպիսի պահքը ոչ թե մաքրում ու արդարացնում է, այլ պղծում է և կործանում» («Մատենագիրք Հայոց», Ա. Էջ 1170)։ Ցանկության դեպքում կարելի է հարյուրավոր նման օրինակներ բերել հայ և համաշխարհային եկեղեցական մատենագրությունից։ Ինչևէ, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը, հրապարակային ծոմապահության փոխարեն, կոնկրետ քաղաքական պահանջներով հացադուլ հայտարարեր, ես ոչ միայն կողջունեի, այլև լիակատար զորակցություն կհայտնեի նրան»։
Մինչդեռ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին Րաֆֆի Հովհաննիսյանի արարքը ոչ միայն պիղծ, այլ նաև դատապարտելի չի համարում։
«7օր»–ի հետ զրույցում Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանն ասել է, որ կրոնական տեսանկյունից հոգևոր ծոմապահությունն իրոք անիմաստ է դառնում, եթե դա բացահայտ է, բայց կոնկրետ օրինակ Րաֆֆի Հովհաննիսյանը, նրա կարծիքով, ոչ թե հոգևոր ծոմ է պահում, այլ հացադուլի միջոցով իր բողոքի ձայնն է բարձրացնում.
–Հոգևոր ծոմն այդպիսին չէ։ Դա հոգևոր ծոմ չէ։ Դա համարվում է բողոքի ակցիա։ Խնդրում եմ չխառնել մեկը մյուսի հետ։
Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը նաև ավելացրել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի արարքը պիղծ չէ.
–Մարդը որոշել է իր բողոքն այդ կերպ հայտնել։ Ի՞նչ պիղծ արարքի մասին կարող է խոսք լինել։ Անգամ եթե նա բացահայտ ծոմ պահեր ու բոլորին ասեր, ա՛յդ արարքն էլ պիղծ չէր կարող կոչվել։ Պրազապես, այդ արարքն անմտություն կլինի, եթե դու բացահայտ ասում ես քո հոգևոր ծոմի մասին։ Անիմա՛ստ է դառնում, այլ ոչ թե՝ պիղծ։
«Այսինքն՝ մեր եկեղեցու տեսանկյունից Րաֆֆի Հովհաննիսյանի արարքը դատապարտելի չէ՞»,–հետաքրքվել ենք Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանից։
–Ինչո՞ւ պետք է դատապարտելի լիներ։ Մարդը բողոք ունի, իր բողոքի ձայնն այդպես է արտահայտում։ Փա՛ռք Աստծո, ոչ մեկին չի հրահրում պատերազմի։ Ինքն իր անձի հետ պայմանագիր է կնքել, որ պետք է հացադուլ անի, այլ ոչ թե ծոմ։ Ծոմն ուրիշ իմաստ ունի։ Ծոմը հատուկ կրոնական տոներից՝ պահքից առաջ, մարդիկ կան, որ որոշում են պահել մի քանի օր, որպեսզի հաղորդություն ստանան։ Բայց այստեղ այդ պարագան չէ։ Րաֆֆի Հովհաննիսյանի պարագան հացադուլն է։ Ինքը բողոքի ակցիա է կազմակերպել։ Դա իր քաղաքական գործն է,–պատասխանել է Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը։
Արեգնազ Մանուկյան