Էջմիածնում Jaguar-ը բախվել է ՎԱԶ 2109-ին, այնուհետև ծառերին ու էլեկտրասյանը և տապալել դրանք. կա վիրավոր
Այսօր՝ մայիսի1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00։40-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի սկզբնամասում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Արամ Բաղդասարյանի վարած Jaguar մակնիշի 15 TT 115 համարանիշի և Մասիս քաղաքի բնակիչ՝ 43-ամյա Գևորգ Մարգարյանի վարած, սակայն կայանված վիճակում գտնվող ՎԱԶ 2109 մակնիշի 35 VZ 233 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է Jaguar-ի վարորդը, ով բախվել է կայանված վիճակում գտնվող ՎԱԶ 2109-ին, այնուհետ առաջ ընթանալով՝ կոտրել ծառերն ու հսկայական երկաթե էլեկտրասյունը, ինչի հետևանքով ծառերն ու էլեկտրասյունը տապալվել են։
Վերջիններս կարճ ժամանակում վերացրեցին թերությունը, իսկ էլեկտրասյան տապալման պատճառով ժամանակավորապես դադարեցվել էր որոշ հատվածի էլեկտրամատակարարումը և ինտերնետ կապերը։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում: