Լրահոս

01.05.2020 11:15


1-4-րդ դասարաններում գնահատականներ չեն լինի․ ԿԳՄՍ նախարար

1-4-րդ դասարաններում գնահատականներ չեն լինի․ ԿԳՄՍ նախարար

ՀՀ ԿԳՄՍՆ որոշում է կայացրել, որի համաձայն՝ առնվազն 1-4 դասարաններում աշակերտները չեն գնահատվի։ Այս մասին Ազատություն ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդաշարի ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Մենք այս որոշումը կայացրել ենք դեռ մինչ հեռավար կրթության անցնելը։ Լինելու են խրախուսման նոր մեթոդներ, որոնք մենք կներկայացնենք մեր ուսուցիչներին, վերապատրաստումներ կիրականացվեն։

Այս համակարգով մենք երեխային չենք կապում գնահատականին, այլ կապում ենք գիտելիքի և կրթության հետ»,- նշեց նախարարը և հավելեց՝ նախագիծը շուտով կդրվի շրջանառության մեջ։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը