Լրահոս

01.05.2020 10:53


Ճամբարակում կոտրել են տեղի գրադարանի ապակիները, մտել ներս, տակնուվրա արել այն ու որոշ իրեր այրել

Ճամբարակում կոտրել են տեղի գրադարանի ապակիները, մտել ներս, տակնուվրա արել այն ու որոշ իրեր այրել

Ապրիլի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել «Ճամբարակի կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ից, որ ապրիլի 15-ից մինչև 28-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք գրադարանի պատուհանի ապակին կոտրելու միջոցով մուտք են գործել Պարույր Սևակի փողոցում գործող Ճամբարակի գրադարան, այնուհետև կոտրել մի քանի պատուհանների ապակիներ, գրքերի մեծ մասը թափել գետնին, պատռել գրացուցակային քարտերի մի մասը և այրել:

Գրադարանի կրած վնասի չափը պարզվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը