Լրահոս

30.04.2020 19:41


«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում կան կորոնավիրուսով վարակված աշխատակիցներ. ԲԿ խոսնակ

«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում կան կորոնավիրուսով վարակված աշխատակիցներ. ԲԿ խոսնակ

«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում կան կորոնավիրուսով վարակված աշխատակիցներ: Այս մասին Tert.am-ին հայտնեց բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը՝ նշելով, թե հստակ թիվ ասել չի կարող:

Խաչատրյանի խոսքով՝ վարակվելու դեպքերը հաստատվել են տարբեր օրերի:

Հիշեցնենք, որ Հայաստանում ապրիլի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 134 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2066-ի: Մահացել է 2 քաղաքացի:

Կորոնավիրուսից գրանցված մահվան դեպքերի ընդհանուր թիվը 32 է:

Մեկ օրում առողջացածների թիվը 29 է, ընդհանուր առողջացածներինը՝ 929, փաստացի բուժվողներինը՝ 1103: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 21125 քաղաքացի:

Այս խորագրի վերջին նյութերը