Լրահոս

30.04.2020 15:10


Ներքին Սասնաշենում կորոնավիուսով վարակվել է 2 ընտանիք. վարակը փոխանցվել է զոքանչից

Ներքին Սասնաշենում կորոնավիուսով վարակվել է 2 ընտանիք. վարակը փոխանցվել է զոքանչից

Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն համայնքում կորոնավիրուսի վարակման 6 դեպք կա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց համայնքապետ Անդրանիկ Շամոյանը։

Նա ասաց, որ 2 ընտանիքում է դեպքը գրանցվել. «Հիմա մեկուսացված են 2 ընտանիքի անդամներն էլ։ Մի ընտանիքում երեկ է եղել, այսօր մյուս ընտանիքը, ընդհանուր 6 հոգի են։ Հիմա նորից թեստավորման ենք ուղարկել, սպասում ենք թեստերի պատասխաններին»,- պատմեց Շամոյանը։

Համայնքապետը հայտնեց, որ մի ընտանիքում ծննդյան արարողություն է եղել, որին մասնակցել է նաեւ Ներքին Բազմաբերդի բուժքույրը, որից էլ տարածվել է վիրուսը. «Տղայի ծննդյան արարողությունն էր ապրիլի 24-ին, մասնակցել է նաեւ իր զոքանչը՝ Ներքին Բազմաբերդի բուժքույրն է ու այդպես տարածվել է»։

Շամոյանը հայտնեց, որ ամբողջ գյուղը ինքնամեկուսացված է. «Միայն ես եմ դրսում այս պահին»։

Այս խորագրի վերջին նյութերը