Կարծիք

30.04.2020 14:36


Սա նոնսենս է

Սա նոնսենս է

Կորոնավիրուսի հաղթահարման առումով ՀՀ կառավարությունը հայտնվել է լիակատար ցուգցվանգի մեջ: Վարչապետի որոշումները խիստ անհամաչափ էին ինչպես համավարակի սկզբում, այնպես էլ հիմա. դրանք կախված են Փաշինյանի տրամադրությունից, օրվա եղանակից, քաղաքական նախասիրություններից, և երբեք հիմնավորված չեն:

Ըստ Նիկոլի, ի սկզբանե կորոնավիրուսն այնքան էլ վտանգավոր չէր, և նա սահմանադրական հանրաքվեի քարոզարշավին էր մասնակցում ու խոստանում վիրուսը բուժել տնական օղիով ու պինցետով: Սակայն օղին ու պինցետը միանգամայն անկարող դուրս եկան, և հանկարծ վիրուսը հայտարարվեց շատ վտանգավոր: Երկրում մտցվեց արտակարգ դրություն` փաստացի երկու ամսով: Այդ երկու ամսվա ընթացքում բազմաթիվ մարդիկ կորցրեցին իրենց աշխատանքը, չստացան աշխատավարձ, շատ ընտանիքներ ուղղակի մատնվեցին սովի: Տնտեսությունը տուժեց ու թուլացավ, դրա հետ մեկտեղ վիրուսը չվերացավ:

Օրական 60-70 դեպք էինք ունենում:
Այսօր էլ, երբ գրանցվել է ռեկորդային մեծ թիվ` մեկ օրում 134 վարակակիր, կառավարությունն առաջարկում է մեղմացնել սահմանափակումներն ու աստիճանաբար դուրս գալ կարանտինից:

Սա նոնսենս է: Երկիրը պահել փակի տակ, երբ կա միջինը 75 վարակակիր, և հանել սահմանափակումները, երբ կա 134-ը:
Հասկանում ենք, որ սա նիկոլյան տրամաբանությունն է, բայց սա հերթական վնասակար գործողությունն է, որի հետևանքով աճելու է թե՛ հիվանդների, թե՛ մահացողների թիվը:

Ինքը` Փաշինյանը, արդարանում է, թե մենք կարծում էինք, որ մեկ-երկու ամսում կորոնավիրուսը կհաղթահարենք, բայց հիմա տեսնում ենք, որ այս ամենը կտևի մոտ մեկ տարի, իսկ մեկ տարի Հայաստանը չի կարող կաթվածահար լինել:

Ճիշտ նույն կերպ Փաշինյանը «հեղափոխության» սկզբում կարծում էր, թե ինքը կարողանալու է պետություն կառավարել, բայց հետո տեսավ, որ չի կարող: Եվ ուրեմն, երկիրը չի կարող 5 տարի շարունակ գտնվել իմպոտենտ վարչապետի ղեկավարման ներքո, նա պետք է հրաժարական ներկայացնի և հեռանա:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը