Կարծիք

30.04.2020 13:58


Թավիշի անվան տակ գեներացվել է ատելությունը

Թավիշի անվան տակ գեներացվել է ատելությունը

Թավիշի անվան տակ գեներացվել է ատելությունը: «Նոր» Հայաստանը նմանվել է մի մեծ հոգեբուժարանի: Երկրի ամենաբարձր ամբիոնից, հենց վարչապետի կողմից հնչում է ատելության խոսքը:

Ատելության խոսքը լուրջ վտանգ է ներկայացնում ժողովրդավարական հասարակության, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ապահովման տեսանկյունից։ Վերջինիս նկատմամբ անտարբերության դրսևորումները կարող են հանգեցնել բռնությունների և բախումների լայն մասշտաբների: Այս իմաստով ատելության խոսքն անհանդուրժողականության ծայրահեղ դրսևորում է, որը նպաստում է ատելության հողի վրա հանցագործությունների առաջացմանը։

Հայաստանում ատելության խոսքի կիրառման դեպքերը հատկապես ակտիվանում են որոշակի իրադարձությունների ընթացքում և կոնկրետ թեմաների շուրջ։ Վարչապետը արդեն երկու տարի է թաթիկներ է կտրում, պատերին է ծեփում, ասֆալտին է փռում: Իսկ հիմա արդեն վենդետա է կոչ անում:

Ինչի՞ վրա եք զարմանում ժողովուրդ, չէ՞ որ բոլորդ վարչապետ եք «Նոր» Հայաստանում: Հայ ժողովուրդ համախմբվեք, մաքրվեք մաղձից, ատելություն, թշնամու կանխատեսումներին տեղիք մի տվեք (հային սպանել պետք չէ, հային զենք տվեք` իրար կսպանեն): Այս ամենը տանում է դեպի քաղաքացիական պատերազմի:

Նունե Ներսիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը