Կարծիք

30.04.2020 12:55


Փաշինյան Նիկո՛լ, ոնց եկել ես, այդպես էլ գնալո՛ւ ես

Փաշինյան Նիկո՛լ, ոնց եկել ես, այդպես էլ գնալո՛ւ ես

«ՀԵՌԱՑՆԵ՛ՆՔ Նիկոլին»

Փաշինյան Նիկո՛լ, ոնց եկել ես, այդպես էլ գնալո՛ւ ես,

իզուր պալատական հեղաշրջում մի՛ կազմակերպիր

Հայաստանի նախկին և ներկա իշխանությունները, Փաշինյան Նիկոլի անմիջական մասնակցությամբ և համատեղ ուժերով, Հայ Ժողովրդի թիկունքում պատրաստվում են իրականացնել հերթական իշխանափոխությունը՝ պալատական հեղաշրջմամբ, այսինքն, Հայաստանի Վարչապետի հրաժարականը ներկայացնելով և Հայաստանի Ազգային Ժողովում Վարչապետի նոր ընտրություն կազմակերպելով՝ Հայաստանի իշխանությունը փոխանցել բացառապես ամերիկահպատակ և սորոսապաշտ լակոտակրատիային:

Փաշինյան Նիկոլը, Հայ Ժողովրդի վստահությունը գիտակցված և ծրագրավորած ոչնչացնելով, փորձելու է հրաժարական ներկայացնել Հայաստանի Վարչապետի պաշտոնից և փորձելու է իր իշխանությունը, երկու տարի առաջվա պայմանավորվածության համաձայն, հանձնել կամ փոխանցել իրեն իրականում իշխանության բերած ապազգային, հակաժողովրդական և սրբապիղծ տականքներին, որոնք արդեն սկսել են հանդես գալ իբրև «ազգային համաձայնություն» կառավարության ձևավորման կոչերով, հայտարարություններով, որն էլ դառնալու է նորանկախ Հայաստանի ամենամեծ պետական հանցագործությունը:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը հրապարակավ զգուշացնում է ինչպես նախկին իշխանությունների թալանչի, կոռուպացված և ապազգային քաղաքական դիակներին, այնպես էլ ամերիկահպատակ Փաշինյան Նիկոլին և իր սորոսապաշտ լակոտակրատիային. Հայաստանի Ազգային Ժողովում Փաշինյան Նիկոլի և հայաստանակործան ուժերի կողմից տեղի ունենալիք պալատական հեղաշրջման ընթացքում, անձամբ ինքս և «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը՝ սեղմ ժամանակահատվածում, Հանրապետության հրապարակում՝ «ՀԵՌԱՑՆԵ՛ՆՔ Նիկոլին» լոզունգով, համախմբելու ենք հազարավոր հայրենատեր և անհանդուրժող քաղաքացիների, ոչնչացնելու ենք պալատական հեղաշրջման ազգադավ ծրագիրը, և Քրիստոնյա ու ընտանիքապաշտ Հայ Ազգը հենց նույն հրապարակում առաջադրելու է Հայաստանի ազգային և պետական շահն իր արյան մեջ կրող Հայաստանի Վարչապետի արժանավոր թեկնածուին:

Իսկ Հայ Ժողովրդի թիկունքում պալատական հեղաշրջում կազմակերպող բոլոր դավադիրները խստագույնս պատժվելու են օրենքի դիկտատուրայով:

Խաչիկ Ասրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը