Լրահոս

30.04.2020 12:30


«Շամանի» ճանապարհորդությունը շարունակվում է. վիրուսը «քշողին» նկատել են Արագածոտնում (տեսանյութ)

«Շամանի» ճանապարհորդությունը շարունակվում է. վիրուսը «քշողին» նկատել են Արագածոտնում (տեսանյութ)

Տղամարդու մասին առաջին տեսանյութն արժանացավ հանրության ուշադրությանը։ Օգտատերերը կատակեցին, թե նա վանում է կորոնավիրուսի ոգին։ Այժմ Sputnik Արմենիան հետևում է Հայաստանում նրա տեղաշարժին։

Հայ հանրության սիրելին դարձած արտասովոր «շամանը», որը վանում է կորոնավիրուսի ոգին, որոշել է Երևանի կենտրոնական փողոցներից մարզեր տեղափոխվել։ Sputnik Արմենիայի ընթերցողներն այս անգամ նրան նկատել են Արագածոտնի մարզի Արագած գյուղում, որը գտնվում է մայրաքաղաքից 70 կմ դեպի արևմուտք։

Մեր «շամանը» մի լավ պատրաստվել է ճանապարհորդությանն ու թմբուկից բացի այս անգամ իր հետ նաև մեծ պայուսակ է վերցրել։ Ի դեպ, Երևանում նա ավելի համեստ էր և ջանում էր անցորդներին չնայել, մինչդեռ Արագածոտնում իրեն տեսանկարահանող մարդուն «շամանը» ողջունում է թմբուկի հարվածով։

Ավելի վաղ նրան նկարահանել էին Երևանի Երվանդ Քոչարի փողոցում։ Տղամարդը նույն հագուստով քայլում էր ամայի փողոցով և թմբկահարում։ Միևնույն ժամանակ նա ինչ–որ տարօրինակ ու անհասկանալի բան էր երգում։ «Շամանի» մասնակցությամբ առաջին տեսանյութը համացանցի օգտատերերը շատ էին հավանել։ Նրանք կատակել էին, թե նրան հրավիրել են, որպեսզի վանի կորոնավիրուսի ոգին։

Այս խորագրի վերջին նյութերը