Կարծիք

30.04.2020 11:01


Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան եթերից հետո պետք է հրաժարական տա

Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան եթերից հետո պետք է հրաժարական տա

Պարոն Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան եթերից հետո պետք է հրաժարական տա ԱԺ փոխխոսնակի պաշտոնից, հակառակ դեպքում ինքնասիրական նկրտումները որևէ իրական հիմք և արժեք չունեն:

Ինչ վերաբերում է բուն դեպքին, ապա այն, իհարկե, խեղաթյուրված է ներկայացվում:
Դրա մասին, անհրաժեշտության դեպքում, կխոսի Արթուր Դանիելյանը:

Ամեն դեպքում, առկա է և անհերքելի ՀՀ քրեական օրենսգրքի 112 կամ 113 հոդվածներով արգելված արարքը առերևույթ կատարելու փաստը:

ՀՀ գլխավոր դատախազը պարտավոր է միջնորդել ԱԺ-ին, իսկ վերջինս՝ պարտավոր է թույլատրել պատգամավոր Ա.Սիմոնյանին ենթարկել քրեական պատասխանատվության:

Իսկ հարցի բարոյական կողմին կանդրադառնան այլ անձինք:

Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը