Կարծիք

30.04.2020 09:00


Այս ամենը գալիս է ատելության մթնոլորտից

Այս ամենը գալիս է ատելության մթնոլորտից

Ժողովուրդ ջան, այս ամենը գալիս է ատելության մթնոլորտից։ Օր առաջ պետք է հրաժարվել սրանից և անցնել համերաշխության կարգավիճակին։ Գիտեմ՝ շատերի համար դժվար է, բայց պետք է, հասկանում եք, պետք է հանուն հայրենիքի, հանուն մեր երեխաների, հանուն ազգային արժանապատվության։

Մեր բոլոր հարևան ժողովուրդները կծիծաղեն մեզ վրա, կյանքը կդառնա անիմաստ։ Հասկացեք, մեր հարևանները մեր բարեկամները չեն և անպայման կօգտվեն մեր գզվրտոցից, որը թշնամու տեսանկյունից շատ տրամաբանական է։ Եկեք մեր պատմության այս կարևոր ժամանակահատվածում վեր կանգնենք մեր կենցաղային փոքր-մոքր հարցերից, ազատենք մեր հաղթանակների խորհրդանիշը դարձած ազգային հերոս Ռոբերտ Քոչարյանին և շարունակենք մեր արժանապատիվ գոյությունը մեր տարածաշրջանում։
Աստված մեզ պահապան։

Սարգիս Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը