Բացառիկ կադրեր Գավառում տեղի ունեցած սպանություններից (տեսանյութ)
Երեկ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում տեղի ունեցան ողբերգական դեպքեր, կրակոցների հետևանքով երկու հոգի մահացավ, իսկ դեպքերն էլ շարունակություն ունեցան՝ հանգեցնելով վենդետայի։ Իսկ ինչից սկսվեց պատմությունը։ Նորատուս համայնքի եւ Գավառ քաղաքի անչափահաս տղաների միջեւ վեճ է եղել: Եվ անչափահասների խնդիրը կարգավորելու, կողմերին հանդարտեցնելու նպատակով գործին խառնվել է մեծերը, ինչից հետո էլ հնչել են կրակոցները:
ArmLur.am-ի ձեռքի տակ հայտնված տեսանյութում երևում է, որ Ազատության փողոցում կանգ է առնում 5 ավտոմեքենա, որոնց մեջից դուրս են գալիս տղաները, վիճաբանում միմյանց հետ, ապա նրանց մոտ է կանգնում երեք այլ ավտոմեքենա և սկսվեց փոխհրաձգություն, որի հետևանքով մի քանիսն ընկան գետնին, մի քանիսը սպանվեցին, ապա մի քանիսն էլ նստելով ավտոմեքենան՝ հեռանում են,իսկ երիտասարդներից մեկն էլ շարունակում է կրակոցներ արձակել։ Շատերն այդ ընթացքում դիմում են փախուստի կամ փորձում թաքնվել ավտոմեքենաների հետևում։ Երկար ժամանակ վիճաբանելուց հետո շատերը հեռանում են, դեպքի վայրում մնում են սպանվածներն ու երեք ավտոմեքենա։
Բացառիկ կադրեր Գավառում տեղի ունեցած սպանություններից (տեսանյութ)
Երեկ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում տեղի ունեցան ողբերգական դեպքեր, կրակոցների հետևանքով երկու հոգի մահացավ, իսկ դեպքերն էլ շարունակություն ունեցան՝ հանգեցնելով վենդետայի։ Իսկ ինչից սկսվեց պատմությունը։ Նորատուս համայնքի եւ Գավառ քաղաքի անչափահաս տղաների միջեւ վեճ է եղել: Եվ անչափահասների խնդիրը կարգավորելու, կողմերին հանդարտեցնելու նպատակով գործին խառնվել է մեծերը, ինչից հետո էլ հնչել են կրակոցները:
ArmLur.am-ի ձեռքի տակ հայտնված տեսանյութում երևում է, որ Ազատության փողոցում կանգ է առնում 5 ավտոմեքենա, որոնց մեջից դուրս են գալիս տղաները, վիճաբանում միմյանց հետ, ապա նրանց մոտ է կանգնում երեք այլ ավտոմեքենա և սկսվեց փոխհրաձգություն, որի հետևանքով մի քանիսն ընկան գետնին, մի քանիսը սպանվեցին, ապա մի քանիսն էլ նստելով ավտոմեքենան՝ հեռանում են, իսկ երիտասարդներից մեկն էլ շարունակում է կրակոցներ արձակել։ Շատերն այդ ընթացքում դիմում են փախուստի կամ փորձում թաքնվել ավտոմեքենաների հետևում։ Երկար ժամանակ վիճաբանելուց հետո շատերը հեռանում են, դեպքի վայրում մնում են սպանվածներն ու երեք ավտոմեքենա։