Կարծիք

29.04.2020 20:45


Ոստիկանության ներկա վիճակը հետևանք է նաև այն բանի, որ կես տարի ոստիկանապետ չէր նշանակվում

Ոստիկանության ներկա վիճակը հետևանք է նաև այն բանի, որ կես տարի ոստիկանապետ չէր նշանակվում

Ի դեպ, ոստիկանության ներկա վիճակը հետևանք է նաև այն բանի, որ կես տարի ոստիկանապետ չէր նշանակվում, ԺՊ էր...

Ցանկացած պետական համակարգ, եթե անընդհատ ճգնաժամային իրավիճակներում է (իսկ հաստատված կառավարման բուրգ չունենալը՝ հենց այդպիսի վիճակ է նշանակում), եթե անընդհատ անորոշության մեջ է, թուլանում է։

Ճգնաժամերը, այո՛, երբեմն օգտակար են համակարգերը վերակառուցելու, կատարելագործելու համար, բայց ոչ երբ այդ ճգնաժամերը պերմանենտ են, անվերջ։

Տեսե՛ք, թե քանի անգամ կառավարություն փոխվեց Հայաստանում վերջին 2 տարում։ Քանի անգամ վերաֆորմատավորվեց պետական համակարգը։

Էլ չասեմ, թե քանի արհեստական ճգնաժամ հրահրվեց, ինչի միակ նպատակը Նիկոլի անձնական իշխանության ուժեղացումն էր, պետական ինստիտուտների թուլացման հաշվին։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը