Լրահոս

29.04.2020 16:20


Գավառում տեղի ունեցած միջադեպին ՊՆ համակարգի, ներառյալ՝ ՌՈ, որևէ զինծառայող, ծառայող կամ աշխատակից ներգրավված չի եղել

Գավառում տեղի ունեցած միջադեպին ՊՆ համակարգի, ներառյալ՝ ՌՈ, որևէ զինծառայող, ծառայող կամ աշխատակից ներգրավված չի եղել

Ի պատասխան որոշ լրատվամիջոցների հարցերին՝ հարկ եմ համարում պարզաբանել․

Գավառ քաղաքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ տարածված տեղեկությունը, թե, իբր, մահացածներից մեկը ռազմական ոստիկանության քննիչ է, չի համապատասխանում իրականությանը։

Վերոնշյալ միջադեպում ՊՆ համակարգի, ներառյալ՝ ՌՈ, որևէ զինծառայող, ծառայող կամ աշխատակից ներգրավված չի եղել։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը