Կարծիք

29.04.2020 15:25


Պատասխանատուն ֆեյքերի ավատարի վրա պատկերված ապաշնորհ կառավարիչն է

Պատասխանատուն ֆեյքերի ավատարի վրա պատկերված ապաշնորհ կառավարիչն է

Երեկվա Գավառի ողբերգական դեպքից հետո հետևում էի դեպքի վայրից օնլայն հեռարձակմանը: Հետաքրքիր էին մեկնաբանությունները:

Իհարկե, ավատարին Նիկոլ Փաշինյանի նկարներով ֆեյքերը գրում էին, որ «նախկիններն» են մեղավոր, բայց ծաղրանքի էին արժանանում, որովհետև ժողովուրդը հասկացավ, որ «նախկինների» հավաքան հասկացողություն չկա, ու ներկայիս պատասխանատուն ֆեյքերի ավատարի վրա պատկերված ապաշնորհ կառավարիչն է, որը աթոռը պահելու նպատակով ժողովրդին կիսել ու ատելություն է սերմանել՝ հետևելով հայտնի «separa et impera /կիսիր և իշխիր» սկզբունքին:

Սակայն ամենահետաքրքիրը մեկնաբանություններում ոստիկանության գործողությունների հանդեպ զայրութն էր:

Շատերը գրում էին` եթե 500 հոգով ներխուժել են հիվանդանոց, ապա ոստիկանները պարտավոր էին զենք կիրառել ու թույլ չտալ հետագա զարգացումները, նույնիսկ եթե հարձակվողները վնասվեին:

Վստահ եմ, եթե այդպես լիներ, հետո նույն այս մարդիկ քննադատելու էին ոստիկաններին ու մեղադրելու էին «մարդ սպանելու» մեջ: Առավել ևս եթե մի տաս տարի «ընդիմադիր» կոչված մամուլը ուղեղների մեջ մցներ, որ սխալ էր ուժ կիրառելը ու կապ չէր ունենա նույնիսկ այն փաստը, եթե առաջին կրակոցից զոհը ոստիկան լիներ:

Իսկ հիմա քննադատում են այդ ուժը չկիրառելու համար:
Իհարկե` ճիշտ են քննադատում:
Ոստիկանության ինչպես և իշխանության առաքելությունը հասարակության պաշպանությունն է` ամբողջ հասարակության, այլ ոչ հարձակվող, քանդող, փշրող, կրակող, հրկիզող, մոռթող, սրած արմատուրաներով ու «մոլոտովի կոկտեյլներով» զինված խելագարված մի խմբի:

Քրիստինա Նազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը