Լրահոս

29.04.2020 14:34


Գավառի հիվանդանոցում վիրավորումներ ստացածներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, մեկի վիճակը՝ կայուն ծանր

Գավառի հիվանդանոցում վիրավորումներ ստացածներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, մեկի վիճակը՝ կայուն ծանր

NEWS.am-ի տեղեկություններով Գավառ քաղաքում երեկ՝ ապրիլի 28-ի երեկոյան Գավառի հիվանդանոցում վիրավորում ստացածներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ մեկի վիճակը՝ կայուն ծանր։

Մեր տեղեկություններով՝ կայուն ծանր վիրավորն այս պահին «Միքայելյան» բկ-ում է, իսկ մյուս երկուսը տեղափոխվել են Երեւանի մեկ այլ հիվանդանոց:

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 28-ին, Գավառ քաղաքում փոխհրաձգություն է տեղի ունեցել մի խումբ գավառցի երիտասարդների եւ նորատուսցիների միջեւ։ Կրակոցների հետեւանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ռազմական ոստիկանության քննիչ Զորիկ Պարոնիկյանը եւ Նորատուս համայնքի բնակիչ՝ «Նորատուսցի արջ» մականունով երիտասարդը։ Վիրավորում են ստացել եւս 4 քաղաքացի, որոնցից 2-ը տեղափոխվել էին Երեւանի հիվանդանոցներից մեկը, իսկ 2-ը տեղափոխվել էին Գավառի հիվանդանոց։

Սակայն դեպքն այսքանով չի ավարտվել։ Դեպքից ժամեր հետո սպանվածների հարազատները գնացել են Գավառի հիվանդանոց եւ ոստիկաններին չենթարկվելով մտել են հիվանդանոց՝ կոտրել պատուհաններ, դռներ ու հիվանդասենյակում դանակահարել նաեւ հրազենային վնասվածք ստացած 2 քաղաքացիներին եւ մեկ անձի։

Մամուլում շրջանառվող այն լուրերին, թե ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանն այդ միջադեպի ժամանակ եղել է հիվանդանոցում, ոստիկանությունը հերքեց, նշելով, որ ոստիկանապետը եղել է հնչած կրակոցների դեպքի վայրում՝ Ազատության պողոտայում։

Հարուցված քրեական գործի շրջանակում կատարվում է նախաքննություն:

Ինչպես կրակոցներով, այնպես էլ դրան հաջորդած դեպքերով կան բերման ենթարկվածներ։

Այս խորագրի վերջին նյութերը