Լրահոս

29.04.2020 14:28


Գավառի հիվանդանոցում եղել են փոխմարզպետը, ոստիկանության բարձրաստիճան տարբեր պատշոնյաներ. Գնել Սանոսյան (տեսանյութ)

Գավառի հիվանդանոցում եղել են փոխմարզպետը, ոստիկանության բարձրաստիճան տարբեր պատշոնյաներ. Գնել Սանոսյան (տեսանյութ)

Ես եւ ՀՀ ոստիկանապետը եղել ենք դեպքի վայրում, որտեղ եղել են կրակոցները, այսինքն ոստիկանապետը հիվանդանոցում չի եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով նախօրեին Գավագում տեղի ունեցած միջադեպերին:

«Հիվանդանոցում եղել են փոխմարզպետը, ոստիկանության բարձրաստիճան տարբեր պատշոնյաներ, այսինքն եւ հիվանդանոցում են պաշտոնյաներ եղել, եւ դեպքի վայրում:

Ականատեսների վկայությամբ 500-ից ավելի մարդիկ են եղել, նաեւ տեսաձայնագրություններն են որոշակի նման պատկեր տալիս: Իրավիճակը կառավարումից դուրս է եկել՝ հաշվի առնելով, որ միաժամանակ տարբեր մուտքերից քաղաքացիները ապակիները կոտրելով ներս են մտել: ՀԻմնականում գավառի եւ Նորատուսի բնակիչներ են եղել»,-ասաց մարզպետը:

Նա հավելեց, որ հիվանդանոցի միջադեպից 1-1,5 ժամ առաջ տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետեւանքով դեպքի վայրում ունեցել ենք արդեն երկու զոհ, մնացածները տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ էլ տեղի է ունեցել մյուս միջադեպը:

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 28-ին, Գավառ քաղաքում փոխհրաձգություն է տեղի ունեցել մի խումբ Գավառցի երիտասարդների եւ նորատուսցիների միջեւ։ Կրակոցների հետեւանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ռազմական ոստիկանության քննիչ Զորիկ Պարոնիկյանը եւ Նորատուս համայնքի բնակիչ՝ «Նորատուսցի արջ» մականունով երիտասարդը։ Վիրավորում են ստացել եւս 4 քաղաքացի, որոնցից 2-ը տեղափոխվել էին Երեւանի հիվանդանոցներից մեկը, իսկ 2-ը տեղափոխվել էին Գավառի հիվանդանոց։

Սակայն դեպքն այսքանով չի ավարտվել։ Դեպքից ժամեր հետո սպանվածների հարազատներն ու ընկերները գնացել են Գավառի հիվանդանոց, ոստիկաններին չենթարկվելով մտել են ներս, կոտրել պատուհաններ, դռներ ու հիվանդասենյակում դանակահարել նաեւ հրազենային վնասվածք ստացած 2 քաղաքացիներին եւ մեկ անձի։

Մամուլում շրջանառվող այն լուրերին, թե ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանն այդ միջադեպի ժամանակ եղել է հիվանդանոցում, ոստիկանությունը հերքեց, նշելով, որ ոստիկանապետը եղել է հնչած կրակոցների դեպքի վայրում՝ Ազատության պողոտայում։

Հարուցված քրեական գործի շրջանակում կատարվում է նախաքննություն:

Ինչպես կրակոցներով, այնպես էլ դրան հաջորդած դեպքերով կան բերման ենթարկվածներ։

Փոխհրաձգության հետեւանքով մահացածների հարազատներն ու ընկերները ոստիկանների եւ Գավառի հիվանդանոցի բուժանձնակազմի նկատմամբ բռնություն են կիրառել եւ ջարդեով ներս են մտել, վիրավորել են 2 վիրավորներին, որոնք հրաձգության մասնակից են եղել։ Այս մասին azatutyun.am-ի հետ զրույցում ասել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Ես եղել եմ դեպքի վայրում եւ ներկաները նույնիսկ 500-ից ավելի մարդկանց մասին են խոսում։ Չեմ կարող հաստատել՝ եղե՞լ է զենք-զինամթերք կամ ձողեր։ Հիվանդանոցը տեսահսկվում է, ոստիկանության ուժերը կաշխատենք եւ կպարզենք։ Չնայած ոստիկանական ուժերի ներկայությանը՝ մի քանի անգամ քաղաքացիների թիվը գերազանգել է ոստիկանությանը։ Մի քանիսը կոտրել են պատուհաններն ու դռները եւ ներս մտել եւ տվյալ պահին իրավիճակը եղել է անվերահսկելի»,- ասաց մարզպետը։

Նա հայտնեց, որ այս պահին կա 5 վիրավոր, որոնք տեղափոխվել են Երեւանի հիվանդանոցներ։

Մարզպետը նշեց, որ ՀՀ տարբեր մարզերից եւ Երեւանից քաղաքում եւ Նորատուս համայնքում ոստիկանության ուժեր են կենտրոնացվել. իրավիճակն այս պահին վերահսկելի է։

«Ես ու ոստիկանապետ Արման Սարգսյանը եղել ենք միասին՝ դեպքի վայրում՝ Ազատության պողոտայում, այն ժամանակ երբ հիվանդանոցում տեղի է ունեցել այդ միջադեպը»,- ասաց Սանոսյանը։

Հարցին՝ արդյոք կարո՞ղ են երկու կողմերի միջեւ կրկին բախումներ լինել, մարզպետն ասաց. «Իհարկե կա, եւ ոստիկանությունը դա հասկանալով, բավական մեծ ուժերով աշխատանք է տանում»։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը