Կարծիք

29.04.2020 13:53


Երևանում քամի ցանողը Գավառում փոթորիկ է հնձում

Երևանում քամի ցանողը Գավառում փոթորիկ է հնձում

Չգիտեմ դուք`ոնց, բայց ես շատ էլ զարմացած չեմ Գավառում տեղի ունեցած արյունալի միջադեպ(երի)ից։

Դա դասական վենդետա էր` արյան վրեժի ակցիա, «սամասուդ»` քրեական ենթամշակույթի «լավագույն ավանդույթներով»։ Որին, ի դեպ, ճանճի յուրաքանչյուր տզզոցի օպերատիվ արձագանքող Փաշինյանն, ինչպես և պետք էր սպասել, չի շտապում անդրադառնալ ո՛չ կեսգիշերային լայվով, ո՛չ առավոտ շուտ «հպարտ քաղաքացու հետ զրույցի» բռնվելու ձևաչափով, ոչ էլ նույնիսկ հերթապահ մի գրառմամբ։

Անդրադառնա, որ ի՞նչ անի. խոստովանի, որ ի՞նքն է երկու տարի շարունակ պարարտ հող ստեղծել դրա համար`մեթոդաբար և հետևողականորեն ապականելով մթնոլորտը «սամասուդի», «վենդետայի», կույր վրեժխնդրության, ատելության և թշնամանքի լիցքերով։

Եթե վարչապետի աթոռին նստած անձը ի լուր ամենքի հայտարարում է, որ «հեղափոխության օրերին» ոչինչ չէր խանգարում, այսօր էլ չի խանգարում` «այդ մարդկանց», այսինքն` նախորդ իշխանության «շնաբարո դուրսպրծուկներին» և «հոխորտացող թափթփուկներին» հանել տներից ու բոլորի աչքի առաջ «սամասուդի ենթարկել», այդ թվում` «սատկացնելու» եղանակով, ի՞նչը պետք է խանգարեր Նորատուսի հպարտ քաղաքացիներին` «սամասուդի» միջոցով «արդարադատություն» իրականացնելու իրենց կողմից մեղավոր նշանակված անձանց նկատմամբ, այնպես, ինչպես իրենք են դա պատկերացնում...

Իզուր չեն ասում` քամի ցանողը փոթորիկ է հնձում։

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը