Լրահոս

29.04.2020 12:29


«Էրեբունի» բժշկական կենտրոնի 200 բուժաշխատող մեկուսացված է, որից 23-ը՝ բժիշկ. «Հրապարակ»

«Էրեբունի» բժշկական կենտրոնի 200 բուժաշխատող մեկուսացված է, որից 23-ը՝ բժիշկ. «Հրապարակ»

««Էրեբունի» բժշկական կենտրոնի մի քանի տասնյակ աշխատակիցների վարակվելուց հետո «Նաիրի» ԲԿ-ում երեկ որոշել են երկու բուժհիմնարկներում՝ «Էրեբունիում» և «Նաիրիում», համատեղության կարգով աշխատողներին թույլ չտալ աշխատանքի ներկայանալ՝ առնվազն 2 շաբաթ, որի ընթացքում պարզ կդառնա՝ նրանք վարակվե՞լ են կորոնավիրուսով, թե ոչ:

Իսկ «Էրեբունիում» բուժաշխատողները վարակվել են մեկ այլ բժշկական կենտրոնից իրենց մոտ տեղափոխված հիվանդ պացիենտից: Տեղեկացանք, որ 200 բուժաշխատող կա մեկուսացված, որից 23-ը՝ բժիշկ։ Մեկուսացվածների մեջ նաև հղի բուժաշխատող կա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը