Այն, որ երկու տարի առաջ, հայտնի իրադարձությունների հետևանքով իշխանության եկածները իրենց գործելակերպով ու ընկալումներով գավառամիտ են ու գավառական, երևի արդեն շատերն են հասցրել նկատել: Եվ ապրիլի 28-ի օրը եկավ գրեթե լիովին քողազերծելու այդ իշխանությունների իրական կերպարն ու բնութագիրը, միանգամից մի քանի հարթության վրա:
Առաջինը Նիկոլ Փաշինյանի «կամունալ» լայվն էր, որ գրեթե ուղիղ խոստովանություն էր իր գլխավորած կառավարության և իշխանության անձեռնահասության, անհեռատեսության, սեփական իսկ հավաստիացումներին տեր չկանգնելու և անպատասխանատվության առումներով: Ի վերջո, երբ իրենք որոշում էին արտակարգ դրության ժամկետը երկարաձգել հենց այդ ժամանակ էլ կարող էին խմբագրել ջրի, գազի, էլեկտրաէներգիայի մատակարարումների ընդհատումներ չլինելու մասին իրենց իսկ հայտարարությունը, ո՞վ էր խանգարում: Սա դեռ առանձին ու ավելի հանգամանորեն արժե վերլուծել:
Երկրորդը, որ ևս առանձին քննելու կարիք ունի, Ազգային ժողովում «Իմքայլական» փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ու «Լուսավորի» ղեկավար Էդմոն Մարուքյանի միջև ծավալված լեզվակռիվն էր, եթե չասենք՝ «քֆուր-քաֆարը»: Իրենց խելքին «քրեական ենթամշակույթի» դեմ պայքարող իշխանության ներկայացուցիչը լիարժեք ինքնադրսևորվեց այդ հարթությունում: Ի լրումն, կին պատգամավորներից մեկի վերաբերյալ այնքան սխալ դրսևորվեց, որ նույն օրվա գիշերը, կարելի է ասել՝ հանրային ճնշման տակ հարկադրված եղավ հրապարակավ ներողություն խնդրել տվյալ պատգամավորուհուց:
Բայց պարզվեց, ապրիլի 28-ի ամենամեծ խայտառակությունն ու փորձությունը դեռ առջևում էր: Ցավոք, մահացու, արյունարբու և կատարվածի դրսևորմամբ հանրությանը լրիվ ցիցվածքի (շոկի) մեջ գցող:
Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում հրազենի գործադրմամբ հանցագործությունից ու, ըստ տարածված լուրերի՝ երկու հոգու սպանությունից հետո, Նորատուսի բնակիչների մի մեծ խումբ, մետաղական ձողերով ու դանակներով զինված, ներխուժում է Գավառի հիվանդանոց, հաղթահարելով այնտեղ եղած ոստիկանության պատնեշը, սկսում եղած-չեղածը ջարդել, հետո էլ դաժանորեն սպանում է նախորդ հանցագործության ժամանակ տուժած և այդտեղ բերված երկու երիտասարդի:
Ու այդ ժամանակ, ինչպես հաղորդել են բազմաթիվ լրատվամիջոցներ, այդ թվում իշխանական թևի լրատվամիջոցներից մեկը, այդ ժամանակ այնտեղ է գտնվել ՀՀ ոստիկանապետ Արմեն Սարգսյանը:
Սա այնպիսի համակողմանի խայտառակ եղելություն է, որ դժվար է նկարագրել և՛ բարոյահոգեբանական, և՛ իրավաքաղաքական, և՛ ուղղակի մարդկային տեսանկյունից:
Գավառում արձանագրված եղելությունը մի ծանր ու մեծ սայթաքար է երկրում հաստատված ամբոխահաճ, անպատասխանատու և գավառամիտ իշխանության համար:
Կատարված արյունահեղությունը պարզորոշ ցույց է տալիս, թե ինչի է վերածվել Հայաստանի ոստիկանությունը, որ անգամ ոստիկանապետի անձնական ներկայությունը չի երաշխավորում որևէ մեկի անվտանգությունը:
Կատարվածը, մեծ հաշվով, հետևանք է այն ամենի, ինչ արդեն երկու տարի կատարվում է մեր երկրում, ինչ արդեն երկու տարի «թավշյա» նորիշխանավորները անում են պետական կառույցների, այս դեպքում ոստիկանության հետ:
Արյան վրեժի աղմկահարույց դեպքեր ու այդ հողի վրա ծանր հանցագործություններ անցյալում էլ են եղել, իհարկե: Բայց խնդիրը ոչ թե միայն նման հանցագործության հանգամանքն է, այլև այն, որ դա արվել մեծ թվով ոստիկանների ու ոստիկանապետի ներկայության պայմաններում, ըստ որում, լուրերի համաձայն, այդ ամենը արած անձինք նաև կարողացել են այդ պահին հեռանալ Գավառի հիվանդանոցից:
Ու միայն ոստիկանապետի հարցը չէ՛: Կատարվածը ցույց է տալիս նաև, թե որքան է բացակա և անզոր հենց իշխանությունը, ավելի լայն ընդգրկմամբ: Իշխանություն, որը ո՛չ Նորատուսի գյուղապետի, ո՛չ Գավառի քաղաքապետի, ո՛չ Գեղարքունիքի մարզպետի մակարդակում չունի այնքան հեղինակություն, չունի այնքան ազդեցություն և ուժ, որ փորձի կանխել կատարվող հաշվեհարդար-ինքնադատաստանը (եթե իհարկե, փորձել են) կամ կարողանա կասեցնել դեպքերի նման ընթացքը:
Հա, ու այդ ամեն ինչը կատարվում է պաշտոնապես հայտարարված «արտակարգ դրության» պայմաններում: Մի իրավիճակում, երբ իբր առանց այդ էլ ուժեղացված ծառայություն է իրականացվում և այլն:
Այս ամենը հետևանք է երկու տարի առաջ սկսված ու ծավալված ամենաթողության, նոր իշխանության կողմից իրագործվող իրավական «բեսպրեդելի», հետևանք է այն բանի, որ պետության ամենաբարձր ղեկավար պաշտոններին հայտնվածները հանրությանը օրինակներ են տալիս, որ օրենքը ոչ մի բան է, որ դատարանները ոչ մի բան են, որ գլխավորը իրենց քմահաճույքն է ու շահը: Իրենք դա դրսևորում են իրենց քաղաքական հակառակորդներին հետապնդելու, իրենց քաղաքական կամ նեղ շրջանակի շահերը սպասարկելու համար: Բայց դա նաև ուժեղ ազդակ է մնացածներին, որ իրենք էլ կարող են այդպես դրսևորվել: Եվ դրսևորվում են՝ ով որտեղ ու ինչպես կարող է:
Իշխանությունը, նույն Նիկոլ Փաշինյանն այնքան խոսեցին «սամասուդ անելուց», որ այդ երևույթը, ի վերջո, իրենց դեմ շրջվեց նման խայտառակ եղելության տեսքով:
Թե ով ինչ պատասխանատվության կենթարկվի Գավառում կատարվածի համար, դեռ հարցի մի կողմն է: Իսկ հարցի մյուս կողմն էլ այն է, որ Հայաստանի գործող իշխանությունը ուղիղ քաղաքական պատասխանատվություն է կրում, որքան էլ որ անպատասխանատու համարվի:
Գավառական իշխանության Գավառի սայթաքարը

Արմեն Հակոբյան