Կարծիք

29.04.2020 10:26


Պառլամենտական երկրի ամենաբարձր ամբիոնում հայտնվել են մարդիկ, որոնք որևէ կապ չունեն քաղաքականության ու երկրի իրական մարտահրավերների հետ

Պառլամենտական երկրի ամենաբարձր ամբիոնում հայտնվել են մարդիկ, որոնք որևէ կապ չունեն քաղաքականության ու երկրի իրական մարտահրավերների հետ

Այն, ինչ տեղի ունեցավ այսօր ԱԺ-ում, առանձնապես չզարմացրեց: Ասել, թե ցավալի է ու շատ տխուր, նշանակում է ոչինչ չասել, ասել, թե քաղաքական ցածր մշակույթի դրսևորում է, դարձյալ նշանակում է ոչինչ չասել: Այն պարզ պատճառով, որ սա քաղաքականության հետ որևէ առնչություն չունի: Պառլամենտական երկրի ամենաբարձր ամբիոնում հայտնվել են մարդիկ, որոնք որևէ կապ չունեն քաղաքականության ու երկրի իրական մարտահրավերների հետ:

Եթե այս երկրի հետ մի քիչ մարդկային կապ ունենայիք, քաղաքականության մասին չեմ խոսում, կհասկանայիք, որ փողոցայինի այդ վարպետության դասը խորացնում է համազգային դեպրեսիան ու հիասթափությունը: Նույնիսկ այն փողոցը, որ բերեցիք խորհրդարան, դատապարտում է կնոջ, մոր, քրոջ, աղջկա կոնտեքստում վիրավորանքը…

Կարող էի այսօրվա «դեպքերի» առիթով լռել ու Կոնֆուցիուսի հանգույն հանգիստ նստել գետի ափին և հետևել քաղաքական ինքնաոչնչացման այս սնանկ շքերթին: Բայց, ոչ… Այսօր ԱԺ ամբիոնից վիրավորանք է հնչել կին քաղաքական գործչի հասցեին, նրա կանացի արժանապատվությանն ու վարքին՝ հենց կին լինելու համատեքստում: Սա դատապարտելի է և, կարծում եմ, այս «մշակույթն ու վարքագիծը» պետք է գնահատականի արժանանա ՄԻՊ-ի և հատկապես հասարակության կողմից»:

Հիշեցնենք, որ ԱԺ նիստի ժամանակ ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը կոչ արեց ԼՀԿ-ական պատգամավոր Անի Սամսոնյանին իր մասին ավելի քիչ խոսի, քանի որ ինքը, միևնույն է, չի պատասխանելու իրեն. «Տիկին Սամսոնյան, ես ամուսնացած եմ, իմ մասին շատ մի խոսեք։

Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը