Կարծիք

28.04.2020 20:56


Եթե վարչապետն իրեն թույլ է տալիս եթերում հայտարարել սամասուդ անելու մասին, ուրեմն նա ասում է՝ ժողովուրդ, ինձ կարող եք սամասուդ անել

Եթե վարչապետն իրեն թույլ է տալիս եթերում հայտարարել սամասուդ անելու մասին, ուրեմն նա ասում է՝ ժողովուրդ, ինձ կարող եք սամասուդ անել

Երեկ մի շարք մարդիկ աղմուկ էին հանում, թե՝ քաղաքական գործիչ ես հրավիրել եթեր, կոպիտ ա խոսացել և այլն։ Իրոք որ շատ կոպիտ էր խոսել, ես էլ չէի ընդհատում, թողնում էի սրտի ուզածի չափ հայհոյի, հոգին թեթևանա։ Ու սկսել էին՝ "ո՞ւմ եք եթեր հրավիրում, ինչե՞ր եք խոսում, բա լրագրողի անաչառությունը․․․"։
Եթե պատասխանելու լինեմ կարճ՝ կասեմ՝ ԼԱՎ ԵՄ ԱՆՈՒՄ։

Բացեմ․ եթե վարչապետն իրեն թույլ է տալիս եթերում հայտարարել սամասուդ անելու մասին, ուրեմն նա ասում է՝ ժողովուրդ, ինձ կարող եք սամասուդ անել։ Ես էլ հրավիրել եմ հյուրի, որը խոսքով սամասուդ կանի, ու արել է։ Եթե վարչապետը խոսում է նման բառապաշարով, ուրեմն որևէ մեկն իրավունք չունի քննադատել մեզ, որ նրա մասին խոսում ենք նույն բառապաշարով։

Թե բա՝ ո՞ւր է լրագրողի անաչառությունը։ Իյա, իրո՞ք, անաչառությո՞ւն, ո՞ւմ նկատմամբ՝ ալամ աշխարհի թիվ 1 դեմագոգի՞։ Արդյոք անաչառ չե՞նք, որ հայտարարում ենք՝ Փաշինյանը պոպուլիստ է, Փաշինյանը որպես ղեկավար 0 է։ Դրանից ավելի անաչառ ո՞ր հայտարարությունն է։ Կարո՞ղ է մեկը ասել, թե ես ո՞րտեղ եմ աչառու, երբ հայտարարում եմ, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի գլխին կախված բոլոր աղետներից ամենաաղետալին է։

Իմ հաղորդման որոշ թողարկումների բառապաշարից բողոքողներին ասեմ, որ Հայաստանում լիքը հեռուստատեսությունների, լրատվական կայքերի շրջանակներում տասնյակ քաղաքական հաղորդումներից մեկն է այն, այլ ոչ միակը։ Ազգային ժողովը, օրինակ, միակն է, ավելին՝ երկրի թիվ 1 քաղաքական ամբիոնը։ Եթե թիվ 1 ամբիոնից ուղիղ եթերով ԱԺ փոխնախագահն ու խմբակցության ղեկավարը միմյանց համարում եմ «հոգնած», «տրյապկա», «անբարոյականի վաստակ», ուրեմն որևէ այլ մարդու բառապաշարից բողոքելու իրավունք չունի ոչ ոք։

Իշխանությունն արժանի է ամեն կարգի վիրավորանքի։ Իշխանությունը պետք է մաքրել ու առաջին հերթին՝ ձեզնից, իսկ մեր հաղորդումների բառապաշարին դիտողները կդիմանան։

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը