Կրակոցներ՝ Գավառում. զոհերի մեջ է «Նորատուսցի արջն» ու զինվորական քննիչ
Քիչ առաջ մարտաֆիլմ հիշեցնող սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, գրում է shamshyan.com-ը:
Ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Ազատության փողոցում հնչել են կրակոցներ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակոցների հետևանքով 2 մարդ մահացել է, 2 մարդ էլ մարմնական վնասվածքներով Գավառի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներ:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին, որ մահացածներից մեկը Նորատուսից է, մյուսն էլ զինվորական քննիչ է:
Ոստիկաններն ու քննիչները պարզում են սպանվածների և վիրավորների ինքնությունը:
Ոստիկաններն ու քննիչները աշխատում են մի քանի վարկածի ուղղությամբ, այդ թվում՝ վենդետայի՝ կապված տարիներ առաջ Գավառում Նորատուս գյուղի բնակիչ Հայկ Հակոբյանի սպանության հետ: Վերջինիս հայրը Գեղարքունիքի փոխմարզպետն էր, իսկ նրանց ազգականներն են հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություններ՝ Նորատուսցի Ալիկ և Արա Բանդուրյանները:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Գավառի բժշկական կենտրոն են ներխուժել մեծ թվով քաղաքացիներ, ովքեր հիվանդանոցում հաշվեհարդար են տեսել սպանության վայրից վիրավորում ստացած 2 հիվանդների նկատմամբ: Հիվանդանոց ներխուժած քաղաքացիներն այնքան շատ են եղել, որ ոստիկանները չեն կարողացել նրանց դեմն առնել, ինչից հետո վիրավորներց 2-ին երկաթյա ձողերով ծեծի են ենթարկել՝ վնասելով մեկի պարանոցը, ովքեր, ըստ հիվանդանոցի մոտ հավաքված քաղաքացիների, մահացել են:
Հիվանդանոցում դաժան ծեծի է ենթարկվել նաև մի քաղաքացի, ով սպանվածների բարեկամն է եղել։