Կարծիք

28.04.2020 15:41


Ոնց փողոցներ փակելը «նիկոլական մենաշնորհն է», այնպես էլ կոմունալների համար չվճարելը

Ոնց փողոցներ փակելը «նիկոլական մենաշնորհն է», այնպես էլ կոմունալների համար չվճարելը

Հետաքրքիր է, չէ՞, երբ 2018-ին լուծվում էր իշխանության հարցը, հարթակից հնչում էին կոչեր, խոսքեր եւ մարդկանց ասում էին, որ առիթի դեպքում պետք է լինելու անգամ հոսանքի եւ գազի գումարը չվճարել։ Խոսվում էր, որ կարելի է նույնիսկ բանկերից գումարները ետ պահանջել, դրանով իսկ փլուզել տնտեսական համակարգը։ Իսկ այսօր վարչապետն ասում է, որ եթե կոմունալների համար չվճարենք, կոլապսի առաջ կկանգնենք։

Այսպես է, փաստորեն. երբ լուծվում էր անձանբ իր իշխանության հարցը, ապա «կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ պետություն չի լինի» սկզբունքն էր գործում, իսկ հիմա, երբ նա իշխանության ղեկին է, ապա չվճարել նշանակում է կոլապսի ենթարկել այն նույն պետությունը, որի կոլապսից ամիսներ առաջ նա չեր խուսափում։

Ոնց փողոցներ փակելը «նիկոլական մենաշնորհն է», այնպես էլ կոմունալների համար չվճարելը։

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը