Կարծիք

28.04.2020 19:16


Բարի վերադարձ դաժան իրականություն

Բարի վերադարձ դաժան իրականություն

Ժողովուրդ ջան, սովորեք այս իշխանությունների՝ այսինքն կորոնավիրուսի հետ ապրելուն... Դուք դեռ երկա՜ր ճանապարհ ունեք անցնելու, դուք դեռ քավարանում եք... Ձեզ դեռ այնքա՜ն բացառիկ և անկանխատեսելի փորձություններ և արկածներ են սպասվում՝ լիքը, շա՜տ...

Հիմա երկու տարի առաջ չէ, որ առանց հասկանալու կամ ձեզ ոգևորելու համար խոստումներ տայինք, բարի վերադարձ դաժան իրականություն: Հիմա նույնիսկ մարտի 15-ը չէ, և ով կմտածեր, որ մենք ապաշնորհ կկառավարեինք կամ թե արտակարգ դրությունը կերկարաձգվի...

Իսկ կոմունալները պետք է մուծեք, էլ «զադնի» դնել չկա...

Ես գիտեմ ձեզ ջղայնացրի, սակայն ես հիմա ձեզ ավելի շա՜տ եմ սիրում, թեկուզ ձեր կողմից առաջվա ջերմությունը չեմ զգում... Չնայած, հիմա դա այնքան էլ .... կարևոր չէ...

Կարևորն արդեն կթույլատրենք դուրս գալ զբոսնել և մոռանալ ձեր բարկությունը, կոմունալների հոգսն ու այլ դժվարությունները և շնչել Երևանի աննախադեպ, բացառիկ մաքուր օդը...

Դե՛, քիթներդ մի կախեք՝ կոմունալնե՞րն են, որ պետք է ձեզ գեղեցկացնեն... Կարևորը մենք՝ քայլիստներս արդեն ճոխ ենք ապրում, և դուք հպարտ եք դրանով...

Այո՛, այսօրվա իր հերթական բացառիկ, աննախադեպ, բազմաբովանդակ, ամենահետաքրքիր լայվով Նիկոլ Փաշինյանն ապացուցեց, որ իրոք ինքը մեր քաղաքական դաշտի աճպարար Դևիդ Կոպերֆիլդն է...

Բայց չէ՛, ամերիկացի հայտնի աճպարար Դևիդ Կոպերֆիլդը ղալաթ է արել, նա այդ հարցում դեռևս մանկիկ է... Նիկոլն ուրիշ է...

Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը