Լրահոս

28.04.2020 14:58


Լոռու մարզում «ՈՒԱԶ»-ը, 150 մետր մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա 1 զոհ, 6 վիրավոր

Լոռու մարզում «ՈՒԱԶ»-ը, 150 մետր մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում.  կա 1 զոհ, 6 վիրավոր

Այսօր՝ ապրիլի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09։30-ի սահմաններում «ՈՒԱԶ» մակնիշի 35 TR 542 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեռև անհայտ հանգամանքներում Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասից սարային հատված բարձրացող գոտում կորցրել է ավտմեքենայի կառավարումը և մոտ 150 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել ձորում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ըստ դեպքի վայրում հավաքվածների, 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդի և վիրավորների ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից մեկը 8 տարեկան երեխա է, ով այրվածքներով տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղից էլ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխում են Երևանի այրվածքաբանության կենտրոն։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը