Ինչպես Երևանը մենակ մնաց․ Փաշինյանը կրկնեց Տեր–Պետրոսյանին
Վարչապետ դառնալուց հետո Նիկոլ Փաշինյանի մոտեցումն Արցախի հարցում պատասխանատվությունից խուսափելն էր։ Մյուս հարցերի պես։
«Ես չեմ կարող Արցախի փոխարեն մասնակցել, քանզի մանդատ չունեմ» բանաձևի միջոցով փոխատեղվեցին նպատակն ու միջոցը։ Արցախին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու հարցը պաշտոնական Երևանի համար միջոցից ու մարտավարական քայլից դարձավ նպատակ։ Արդյունքը եղավ այն, որ Արցախը բանակցային սեղանի շուրջ չհայտնվեց, սակայն ուժեղացավ, այսպես կոչված, Ղարաբաղի ադրբեջանական համայնքի դերը։ Դրա ներկայացուցիչը հիմա ԵԽԽՎ–ում է, հակամարտության միջնորդ երկրներից մեկի՝ ԱՄՆ դեսպանի հետ է հանդիպում և այլն։
ՌԴ արտգործնախարար Լավրովի վերջերս արած հայտարարությունն ուղղված էր ՀՀ քաղաքացիներին։ Նա գաղտնազերծեց բանակցությունների բովանդակությունը, որպեսզի հայ ժողովուրդը տեղյակ լինի, թե իրականում ինչի մասին է բանակցում Փաշինյանը, ով զուտ պոպուլիստական նկատառումներից ելնելով Ստեփանակերտում հայտարարում էր «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»։
Ադրբեջանական մամուլին տված հարցազրույցում Մամեդյարովը կրկնեց Լավրովին՝ հայտարարելով, որ բանակցվում է փուլային տարբերակը։ Նա նաև ավելացրեց, որ փաշինյանենք թող չխաբեն իրենց ժողովրդին ու ցույց տան, թե, իբր, համանախագահողների մասնակցությամբ ինքն ու Մնացականյանը զուտ թեյ խմելու համար են հանդիպում։
Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը համարվում է այնտեղի աղավնիներից։ Նրա վրա հիմա բազեական թևից հարձակում կա։ Նրան մեղադրում են ռազմական գործողությունները կանգնեցնելու համար։ Մամեդյարովի հարցազրույցն այն մասին էր, որ ինքը դիվանագիտական ճակատում ապահովել է ռազմական գործողությունների գնալու Ադրբեջանի լեգիտիմ իրավունքը՝ օգտվելով հայկական կողմի ապակառուցողական ու սխալ քայլերից։
Մեզ մնում է արձանագրել, որ Փաշինյանն իր անհեռատես, անպատասխանատու և դիլետանտ քայլերի արդյունքում Հայաստանին ու Արցախին մենակ է թողել ամբողջ աշխարհի դեմ։ Նույնիսկ մեր ռազմավարական դաշնակից ՌԴ–ն է կոշտ բառապաշարով շփվում պաշտոնական Երևանի հետ։
Ի դեպ, աշխարհի առաջ մենակ մնալու նախադեպ էլի ենք ունեցել։ Դա Փաշինյանի գաղափարաքաղաքական հոր՝ Լևոն Տեր–Պետրոսյանի նախագահության փուլում էր։ 1996–ին։ Լիսաբոնում հայակական կողմը մենակ մնաց, որից հետո Տեր–Պետրոսյանը հանդես եկավ իր հայտնի հոդվածով, ապա՝ հրաժարականով։ Փաշինյանը հիմա կրկնում է Տեր–Պետրոսյանին, բայց դեռ հոդված չի գրել։ Դիմադրում է ու մարդկանց ուշադրությունը շեղում ատելության լայվերով ու շոուներով։

Ինչքա՞ն կդիմանան Հայաստանն ու Արցախը։
Կորյուն Մանուկյան