Կարծիք

28.04.2020 14:20


Միայն հայհոյելով ձեզ տնտեսությունը ցավոք չի փրկվի, ճիշտ կանեք հեռանաք

Միայն հայհոյելով ձեզ տնտեսությունը ցավոք չի փրկվի, ճիշտ կանեք հեռանաք

Հայհոյեք մեզ, ձեր բոլոր իրավունքներից օգտվեք. Նիկոլ Փաշինյանը հորդորեց պատրաստվել՝ դեռ մի տարի կորոնավիրուսը լինելու է...

Բա էն ներդրողները ու ձեզ հավատացող մեծահարուստները ո՞ւր գնացին, բա թող աջակցեն թավշյա իշխանությանը տնտեսության կործանումից: Բա ասում էիք՝ մենակ նախկինները գնան ներդրումները լցվելու են Հայաստան, դե հիմա ճգնաժամ է, բա օգնող չունե՞ք։

«Ալամ աշխարհի» հայերի վստահությունը վայելող կառավարությունը 260 մլրդ արտաքին պարտք է ավելացնում, որ փրկի տնտեսությունը:

Կունենանք 2% անկում, համավարակի տնտեսական ազդեցությունը մեղմելու համար նախատեսվում է ներգրավել մոտ 260 մլրդ դրամ լրացուցիչ պարտքային միջոցներ․ ասում է Ջանջուղազյանը:

***

«Ասեցինք հո չերդվեցինք» Նիկոլի նոր շուստրի տրամաբանությունը

«Այո, ասել ենք, որ արտակարգ դրության պայմաններում հոսանքի անջատումներ չեն լինի, բայց ով կարող է ասել, թե մինչև երբ սա կարող է տևել»,-քիչ առաջ հայտարարեց Փաշինյանը` զրոյացնելով, փաստորեն, մինչ այս պահը տված կոմունալների մասին իր բոլոր խոստումները:

Եկավ վերջապես այն պահը, որ խոստովանեց իր անկարողությունը` իր իսկ ասածները իրակնացնելու առումով:
Եվ այս տրամաբանությունը կգործի արդեն մյուս բոլոր հարցերում:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը