Վերնիսաժի դիմաց բախվել են դիվանագիտական համարանիշներով Mercedes S Class-ն ու «06»-ը. կա վիրավոր
Այսօր՝ ապրիլի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում Խանջյան փողոցում՝ Վերնիսաժի դիմաց, բախվել են Mercedes 500 S Class մակնիշի 40 T 001 AM համարանիշի և ՎԱԶ 2106 մակնիշի 34 FD 150 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել Mercedes-ի վարորդը, քաղաքացիներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Mercedes-ը բախումից հետո դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գազոնում, իսկ ավտոմեքենան էլ հաշվառված է Հայաստանում գործող դիվանագիտական ներկայացուցչություններից մեկի անունով։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ը վարել է Երևանի բնակիչ Դավիթ Հայրապետյանը, ով ավելի շատ հայտնի է «Դուդու» մականվամբ։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում: