Կարծիք

28.04.2020 11:31


Հայաստանի հազարավոր հպարտ քաղաքացիների լույսն ու գազը անջատել են, իսկ թագավորի աղջիկն օնլայն շոփինգ է անում ու տոռծիկ ուտում

Հայաստանի հազարավոր հպարտ քաղաքացիների լույսն ու գազը անջատել են, իսկ թագավորի աղջիկն օնլայն շոփինգ է անում ու տոռծիկ ուտում

Էսօր առավոտ Հայաստանի հազարավոր հպարտ քաղաքացիների լույսն ու գազը անջատել են՝ չնայած, որ Փաշինյան Նիկոլը հրապարակավ խոստացել էր, որ մինչև արտակարգ դրության ավարտը անջատումներ չեն լինի:

Հպարտ քաղաքացիներից մեկը, որի երեխայի ծնունդի օրով ընտանիքը հոսանքազրկվել էր, կառավարության մոտ միայնակ ակցիա էր իրականացնում՝ խնդրելով հպարտ վարչապետին գոնե մինչև արտակարգ դրության ավարտը չեղարկել անջատումների որոշումը, փոխարենը ՀՀ ոստիկանները դուխով պատգամավոր Սասուն Միքայելյանի աչքի առաջ մեր էս հպարտ քաղաքացուն քաքշելով բերման ենթարկեցին ոստիկանություն:

Էս ամենի ֆոնին նոր աչքովս ընկավ, որ թագավորի աղջիկը օնլայն շոփինգ է անում ու տոռծիկ է ուտում իր ինսթագրամում: Ես չգիտեմ՝ դաստիրակության պակա՞սը, թե՞ ներքին կուլտուրայի բացակայությունն է պատճառը, որ սրանք չեն հասկանում՝ չի՛ կարելի սոված ու անլույս ընտանիքների քանակի կայծակնայի արագությամբ ավելացման պայմաններում ըսենց վարք դրսևորել, բայց որ էս մարտնչող տգիտությունը արդեն բոլորի ներվերին է ազդում, դա փաստ է:

Վահրամ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը