Կարծիք

28.04.2020 11:24


Տղե՛րք, գործիք մի դարձեք սատանայի ձեռքին, գալու է պատասխանելու պահը

Տղե՛րք, գործիք մի դարձեք սատանայի ձեռքին, գալու է պատասխանելու պահը

Վաղ առավոտից նկատեցի, որ որոշ կեղծ օգտատերեր ֆլեշմոբ են սկսել «5-րդ ալիքի» դեմ: Ուշադրություն չդարձրեցի, մտածեցի «մանկական խաղեր են» կխաղան, կանցնի կգնա: Ավելի ուշ, իմ վստահելի աղբյուրներից տեղեկացա, որ ֆլեշմոբը հստակ կազմակերպված է և հրահանգավորված, որ մինչև մայիսի 8-ը ակտիվ տարածեն, տարբեր միջոցներով՝ գովազդով, ֆեյքերով, իրական դեմքերով և այլն: Եւ ամենակարևորը՝ այդ նպատակի համար հատկացվել է բավականին կոկիկ գումար:

Շան տեղ չենք դնելու, նաև կոչ չենք անելու մեր հեռուստադիտողներին մեզ աջակցելու և համապատասխան վերաբերմունք դրսևորելու համար: Խնդիրը ոչ միայն մենք ենք, այլ վաղուց մերժված երևույթը՝ ղարաբաղցիներ-հայաստանցիներ բաժանումը և վարկաբեկումը: Այդ կեղծ օգտատերերը (բնական է հասկանում եք՝ ինչ օգտատերերի մասին է խոսքը) մեզ ներկայացնում են որպես «ղարաբաղյան հայասպան կլանի խոսափող»: Նրանք չեն խորշում անգամ սեպ խրել ազգի երկու հատվածների միջև: Տեքստի թե՛ բովանդակությունը, և թե՛ շարադրանքը հուշում է՝ ում նախաձեռնություն է:

Վերջին շրջանում ֆեյսբուքյան live թողարկումներում նմանատիպ տեքստերի պակաս չկա, ամեն ինչ պարզ է և հստակ, բայց դրա մասին չէ, որ ուզում էի գրել: Ուղղակի ուզում եմ ասել, տղե՛րք, գործիք մի դարձեք սատանայի ձեռքին, գալու է պատասխանելու պահը, և կապ չի ունենալու ով՝ ում դիմակի և ինչ հորինված անվան տակ է գործում:

Խոստանում եմ, հատուցումը անասելի դաժան է լինելու: Իսկ թե ինչո՞ւ հատկապես մինչև մայիսի 8-ն է հանձնարարված, փորձեք ինքներդ ձեզ հարցնել և եթե մի գրամ ուղեղ ունեք, գտեք այդ հարցի պատասխանը: Ձեզ՝ «բարի» մաքառում:Կհանդիպենք:

Հարություն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը