Քաղաքական

27.04.2020 21:18

«Շանգրի Լա» խաղատունը կարող է փակվել

«Շանգրի Լա» խաղատունը կարող է փակվել

Ֆինանսների նախարարությունը քննարկում է «Շանգրի լա» խաղատան լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու հարցը։ Տեղեկությունը տարածվել է Հրապարակային ծանուցումների Azdarar.am պաշտոնական կայքից։

«Շանգրի Լա»-ին 2014-ին տրված լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու հարցով Ֆինանսների նախարարությունում ապրիլի 15-ից սկսվել են քննարկումներ, երկու անգամ որոշման կայացումը հետաձգվել է։ Սպասվում է, որ Ֆինանսների նախարարության վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների լիցենզավորող հանձնաժողովն այս հարցով որոշումը կկայացնի ապրիլի 30-ին։

168.am-ը փորձեց մարմամասներ ճշտել Ֆինանսների նախարարությունից, նախարարի մամուլի քարտուղար Աննա Վարդանյանը հայտնեց, որ վարույթի մանրամասների վերաբերյալ ոչինչ չի կարող հայտնել՝ մինչև դրա ավարտը։ «Վարույթն ընթացքի մեջ է, մինչև չավարտվի՝ մենք չենք կարող որևէ տեղեկություն տրամադրել»,-մեր հարցին ի պատասխան՝ ասաց Աննա Վարդանյանը։

Հավելենք, որ «Շանգրի լա» խաղատունը շահագործող ընկերությունն «Օնիրա քլաբն» է, որը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում է։

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։