Կարծիք

27.04.2020 20:51


Ասա` ովքեր են ուսուցիչներդ, ասեմ` ինչ ես դու

Ասա` ովքեր են ուսուցիչներդ, ասեմ` ինչ ես դու

Անհավատալի է, բայց փաստ։ Վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը 2 տարի պաշտոնավարելուց հետո էլ դեռ չի հասկացել`ինչով է տարբերվում «փաթեթային կարգավորումը» փուլային կարգավորում ասածից։

Չգիտի` ինչ է նշանակում փաթեթային կարգավորում, չի լսել միջնորդ երկրնեի նախագահների, արտաքին գերատեսչությունների ղեկավարների «նախահեղափոխական» հայտարարությունները (դրանք առնվազն հինգն են)` որ մադրիդյան փաստաթղթի հիմքում «ոչինչ համաձայնեցված չէ, քանի չեռ ամեն ինչ համաձայնեցված չէ» սկզբունքը։ Այսինքն`չի կարելի ընդհանուր փաթեթից առանձնացնել մեկ սկզբունք կամ մի քանի տարր` մոռանալով մյուսների մասին. մի բան, որի մասին իր պաշտոնավարման ընթացքում ակնարկ անգամ չի եղել։

«Փոխարենը», ի դեմս Լավրովի, ասվում է փուլայինի`ոչնչի դիմաց տարածքներ հանձնելու շուրջ «ակտիվ քննարկումների» մասին, երբ ինքը վստահեցնում էր` «սա միակ կառավարությունն է, որը տարածքների հարց չի քննարկել ու չի քննարկում»։

Եվ, իհարկե, տեղյակ չէ, որ փաթեթային լուծումն ամեն դեպքում փուլային իրականացվում է ենթադրում. ուղղակի փաթեթայինի դեպքում դու գոնե գիտես` ինչ ես տալիս և ինչ ես ստանալու դրա դիմաց, փուլայինի դեպքում` չգիտես։

«Լավ ուսուցիչներ» է ունեցել. Տեր-Պետրոսյանը, որի հետ հանդիպել ու իր ասելով` քննարկել էր Ղարաբաղի հարցը, մեկ էլ «կիրթ Ալիևը», որի հետ, իր ասելով` շատ արդյունավետ «տետ ա տետ» քննարկումներ է ունեցել բանակցային գործընթացի դինամիկայի ՞ սկզբունքների վերաբերյալ։
«Արդյունքը» բոլորիս աչքի առաջ է...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը