«Չարենցավանում բնակարանի հրդեհի հետևանքով 1,4 տարեկան փոքրիկս հիվանդանոցում է, 5 երեխաներիս հետ մնացել եմ դրսում»
Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի թիվ 17 շենքի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի հետեւանքով 1.4 տարեկան երեխան այրվածքներ է ստացել. գտնվում է Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։
NEWS.am-ը զրուցեց բնակարանում վարձով ապրող մոր՝ Ծովինար Սաֆարյանի հետ, որն այս պահին ապրելու վայր չունի, 5 անչափահաս երեխաների հետ մնացել է դրսում։
«Քնած էինք երեխաներիս հետ, զույգ երեխաներիցս մեկը ինձ մոտ ննջարանում էր քնած, մյուսը՝ աղջիկներիս հետ հյուրասենյակում։ Հանկարծ աղջիկս բղավելով եկավ՝մամ, տունը պաժար է ընկել։ Վազեցի հյուրասենյակ, ուժեղ գմփոց եղավ, հոսանքալարերից մեծ հրդեհ էր բռնկվել։ Աղջկաս ասեցի՝ վերցրու երեխեքին դուրս վազիր։ Զույգերիցս մեկը մնացել էր հյուրասենյակում, հրդեհն այնքան ուժեր էր՝ չէի տեսնում, չգիտեմ՝ ինչ ուժ մտավ ներսս, վազեցի հյուրասենյակ ու տեսա երեխաս կպել է, արագ գրկել ու դուրս եմ վազել։ Բժիշկներն ասում են՝ 10 տոկոս այրվածքներ ունի, սիստեմա են միացրել, վերակենդանացման բաժանմունքում է գտնվում այս պահին»,- պատմեց մայրը։
Ծովինարը պատմեց, որ մեծ դժվարությամբ է գումար վաստակում, անչափահաս երեխաների հետ չի հասնում աշխատել. «Հիմա դրսում ենք մնալու։ Մամաս տուն չունի, վարձով է մնում, մի սենյականոց բնակարան է։ Հիմա երեխաներիս տարել եմ այնտեղ, ես հիվանդանոցում եմ։ Ոչ փաստաթուղթ ունեմ, ոչ հագուստ։ Վարձս էլ մեծ դժվարությամբ եմ տվել, այս անգամ տան տերը մեզ դուրս էր հանում, քանի որ վարձը չէի կարողանում մուծել։
Դիմել եմ համայնքապետարան, ինձ պետք է օգնեին, այն էլ այսպես եղավ։ Ես ուղղակի խնդրում եմ, որ գոնե երեխաներիս սնունդ ու հագուստ տրամադրեն, օդի մեջ եմ մնացել։ Ուրախ եմ, որ գոնե երեխեքիս հետ վատ բան չեղավ, միայն հիմա մտածում եմ՝ երեխաս լավ լինի»։