Կարծիք

27.04.2020 16:11


Շրիշակի մակարդակով օրինագիծ

Շրիշակի մակարդակով օրինագիծ

Ապօրինի գույքի բռնագրավման մասին նոր օրինագիծը գալիս է լրացնելու քաղաքական վենդետայի և հաշվեհարդարի մեխանիզմի ցանկը: Գաղտնիք չէ, որ հասարակության մի մասը լցված է վրեժի զգացումով, և նրա աչքում հերոս ձևանալու նպատակով փաշինյանական պատժիչ մեքենան լծվել է օրենքները փոփոխելու գործին:

Սակայն ինչպես բոլոր գործերում, այստեղ նույնպես իշխանությունը դրսևորել է իրեն հատուկ փնթիություն: Բանը նրանում է, որ կուլակաթափ անելու նրանց ձգտման արդյունքում օրենքի էությունը դարձել է մի լիակատար աբսուրդ:

Միջազգային պրակտիկայում, օրինակ, ապօրինի բռնագանձում կատարվում է այն դեպքերում, երբ տեղի է ունեցել խոշոր քրեական կոռուպցիոն հանցագործություն և արդեն կա դատարանի` օրենքի ուժի մեջ մտած դատավճիռ: Մեր դեպքում` նիկոլական նկրտումներով սարքած օրինագծով, ստացվում է, որ բռնագանձել կարող են ցանկացած մարդու գույք, եթե նա նոր է անցնում քրեական գործով և չկա դատավճիռ, և նույնիսկ եթե անձը մեղադրյալ էլ չէ, բայց քննության արդյունքում առաջացել է կասկած: Այսինքն, ցանկացած հեռախոսազանգ, ցանկացած նամակ կամ աննշան մի մանրուք կարող է պատճառ դառնալ, որպեսզի անձից խլեն իր ունեցվածքը:

Երկրորդ աբսուրդն այն է, որ մինչև 2011 թվականը պաշտոնատար անձանցից չեն պահանջել գույքի հավատարմագրում, և ուրեմն ինչ հիմքով են որոշելու` անձը խախել է օրենքը, թե ոչ:

Իսկ երրորդ անհասկանալի, խիստ սուբյեկտիվ մասը կայանում է նրանում, որ նախորդ տարիներին բիզնեսին վերաբերող օրենքներում եղել են փաստաթղթային տարբեր մոտեցումներ, և մարդը հիմա` 2020 թվին, ոչ բոլոր դեպքերում կարող է ներկայացնել համապատասխան թուղթ, ապացուցելու համար, որ ինքը հարստացել է օրինական բիզնեսի արդյունքում, այլ ոչ թե պետական միջոցների թալանով:

Մի խոսքով` սա հերթական ավանտյուրան է, որն ուղղված է մարդու իրավունքների դեմ, այն էլ` ոչ պրոֆեսիոնալ, շրիշակի մակարդակով պատրաստված:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը