Հանրակրթական և ավագ դպրոցներում փոխադրման քննություններ չեն իրականացվելու (տեսանյութ)
ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում՝ 4-րդ և 9-րդ դասարանների կրթական մի աստիճանից մյուսը տեղափոխվելու քննություններ չեն իրականացվելու։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպրոտի նախարար Արայիկ Հարությունյանը։
«Աշակերտների մինչև մարտի 13-ն ունեցած և էլեկտրոնային մատյան փոխանցած գնահատակնների հիման վրա կամփոփվեն նրանց տարեկան գնահատականները, որոնք կհամարվեն քննական։ Դրանց հիման վրա 4-րդ և 9-րդ դասարանների աշակերնտերը կփոխադրվեն հաջորդ կրթական աստիճան։ Փոխադրման քննություններ չեն իրականացվի նաև ավագ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարաններում և ամփոփումը տեղի կունենա նույն սկզբունքով»,- նշեց Հարությունյանը։
Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:
Արտակարգ դրության օրերին Հայաստանի Հանրապետությունում փակ են բոլոր ուսումնական հաստատությունները և ուսուցումը շարունակվում է հեռավար եղանակով։