Կարծիք

27.04.2020 19:50


Արդյոք «ձեր ուզելո՞վ է», թե՞ արդեն «Նիկոլի ուզելով է»

Արդյոք «ձեր ուզելո՞վ է», թե՞ արդեն «Նիկոլի ուզելով է»

Հիշենք 2018թ․ թևավոր դարձած այն խոսքերը, որ մարդիկ ասում էին՝ «Ժողովուրդը ձևը սովորել ա, ընտրենք Նիկոլին, լավը չլինի, կփոխենք, մեր ուզելով չի՞»:

Հիմա շատ հետաքրքիր է՝ էդ սովորած ձևը հիշո՞ւմ են, թե՞ արդեն վախից կարկամած են և նույնիսկ կարծիք հայտնելու հնարավորություն չունեն:

Եվ վերջապես, էդ ե՞րբ եք հասկանալու՝ լա՞վն է, թե չէ, քանի՞ տարի պետք է անցնի, որ էդ նույն խոսքերը բերաններին փողոց փակող, «ձևերը իմացող» մարդիկ խոսեն և արդյոք «ձեր ուզելո՞վ է», թե՞ արդեն «Նիկոլի ուզելով է», կողմնորոշվե՛ք:

***

Հարցերը թողած՝ Նիկոլը լազերային շոուն է քննարկում

Լավրովի ասածները, հակառակորդի ԱԳՆ հայտարարությունները, Արցախի շուրջ ստեղծված վիճակը մի կողմ, կարևորը լազերնեն են։

Հա մեկ էլ կրկին նախկինների թեմաները, սա արդեն աբսուրդ է...
Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը