Նույնիսկ չգիտեմ, թե ինչպես նկարագրեմ այս ինֆորմացիայի ժամանակավրեպությունը
Իսկ նոր կորոնավիրուսի «ակտիվ քեյսերի» (կամ, ինչպես առողջապահության նախարությունում են ձևակերպում՝ «փաստացի բուժում ստացողների») թիվը ապրիլի 17-ից սկսած շարունակում է աճել։
Հիշեցնեմ, որ տեղաշարժերի խիստ սահմանափակումները մտցնելուց ուղիղ 10 օր հետո աճը դանդաղել էր, գրեթե դադարել։
Ապրիլի 7-ից սկսեցին փաստացի թուլացնել սահմանափակումները։ Ուղիղ 10 օրից աճը վերսկսվեց և շարունակվում է առ այսօր։
Արդեն ամսից ավելի է՝ տեղաշարժերի սահմանափակումներ են։
Եթե իշխանություններն չընկնեին իրենց վարկանիշների հետևից և 4-շաբաթանոց խիստ կարանտին անեին (զուգահեռ թեստավորելով և մարդկանց բացատրելով վտանգը և անվտանգության միջոցների անհրաժեշտությունը), ապա այսօրվանից արդեն կարող էին երկրի ներսում տնտեսությունը բացել։
Փոխարենը և՛ տնտեսությանը հարված հասցվեց, և՛ կորոնավիրուսի վարակը շարունակում է տարածվել։ Ինչից հետևում է, որ սահմանափակումները ստիպված շարունակվելու են։
Այն էլ նշեմ, որ ամենայն հավանականությամբ այս մեկ ամսում անձրևներն ավելի լավ պայքարեցին վարակի տարածման դեմ, քան ՀՀ իշխանությունները։
***
Կարդում եմ կառավարության (մասնավորապես՝ կադաստրի) հերթական ավետիսը. «2020 թվականի առաջին եռամսյակում Հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է ... 42,720 գործարք, որը ... 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ աճել 13.5 %-ով»:
Նույնիսկ չգիտեմ, թե ինչպես նկարագրեմ այս ինֆորմացիայի ժամանակավրեպությունը։
Ասենք՝ խորտակվող «Տիտանիկի» նավապետը տախտակամածին հավաքված ուղևորներին հայտարարեր. «Տիկնայք և պարոնայք, մի շատ կարևոր հայտարարություն պիտի անեմ։ Հպարտ եմ տեղեկացնել բոլորիդ, որ այս պահի դրությամբ «Տիտանիկն» աշխարհի ամենամեծ մարդատար նավն է»։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից