Կարծիք

26.04.2020 17:58


Բա որ Արտուշ պապին մի բան պատահեց, ո՞վ է պատասխան տալու

Բա որ Արտուշ պապին մի բան պատահեց, ո՞վ է պատասխան տալու

Մի բան չհասկացա, էլի. էդ որ «ազգովի» Արտուշ պապիկի Ցեղասպանության հուշարձան այցելելու ինքնաբուխ կամ բեմականացված ակցիան ենք քննարկում, տասնյակներով հյուր ենք գնում` որպես կանոն, առանց դիմակի, նվեր ենք տալիս, ասում-խոսում, նկարվում, տեսանկարահանվում հետը ու գցում Ֆեյսբուք, այդ թվում` «պաշտոնական» մակարդակով, բա չե՞նք ասում` ախր, կորոնավարակ կա, կարանտին կա, ինքնամեկուսացում կա, բան կա...

Բա որ էդ մարդուն, Աստված չանի, հանկարծ մի բան պատահեց` նրան տեսնելու, նրա հայրենասիրական պոռթկումով հիանալու, նրա առաջ խոնարհվելու գնացած բարիկամեցողներից մեկնումեկը ռիսկի գոտում գտնվող 82-ամյա ծերունուն ուտելիքի փաթեթների հետ կորոնավիրուս փոխանցեց, ո՞վ է պատասխան տալու։

Չլինի՞ նրանք, ովքեր այդ «միջադեպն» էլ դարձրեցին էժանագին փիառի միջոց ու փորձեցին մի քանի ավելորդ միավոր գրանցել իրենց ակտիվում, ինչպես Աբաջյանի պապիկի ու Աշոտի տատիկի դեպքում...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը